Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 հոկտեմբերի 2011

Ծաղկաձորում մեկնարկել է ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպած «Պետական և մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացմանը: Համաժողովին ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ հարկադիր կատարման ինստիտուտը մեր երկրում անցել է կայացման բարդ ճանապարհ: «Մեր նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը և հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Այդ տեսակետից, մեր օրենսդրությունը փուլ առ փուլ կատարելագործվել է և մենք պատրաստ ենք բոլորին ներկայացնել մեր կուտակած փորձը: Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել նաև միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը»:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպելու նպատակով: «Կարծում ենք՝ այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաև մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ: Պետք է խոստովանել նաև, որ դեռևս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել: Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտերնետից օգտվող, ապա այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի: Սա մեզ հնարավորություն է տալիս նաև ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ և նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ»:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ և օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ