Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 դեկտեմբերի 2003

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր կանանց հարցերի խորհրդի նիստ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը:Ծրագիրը սահմանում է կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Կարինե Հակոբյանը նշել է, որ փաստաթուղթը շուրջ մեկ տարվա ընթացքում հիմնավոր մշակման է ենթարկվել ինչպես համապատասխան նախարարությունների, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանում հաշվի են առնվել արված բոլոր կառուցողական դիտողություններն ու առաջարկությունները: Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ծրագիրը առաջին հերթին պետք է լինի իրատեսական, ունենա գործնական բնույթ: Նկատի ունենալով, որ եկող տարվա հունվարից արդեն սկսվելու են 2005թ. պետական բյուջեի, ինչպես նաև 2005-2007թթ. միջինժամկետ ծախսային ծրագրի քննարկումները, նա հանձնարարել է, մինչև կառավարության կողմից հաստատվելը, մեկ անգամ ևս լրամշակել ծրագիրը՝ եկող և հաջորդ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումների, դրանց ֆինանսական աղբյուրների, կատարման ժամանակացույցի և պատասխանատուների հստակեցման տեսանկյունից: Վարչապետը հատկապես կարևորել է ծրագրում ներառված բոլոր՝ առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության և այլ հիմնախնդիրների դիտարկումը կառավարության կողմից հաստատված գլխավոր փաստաթղթի՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ