Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 հոկտեմբերի 2011

Վարչապետը և «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի պատվիրակության անդամները քննարկել են գյուղտեխնիկայի ձեռքբերմանն առնչվող հարցեր




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի պատվիրակությանը` ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Բաբկինի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ, որ այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, ինչն ընդգծում է մեր համագործակցության ռազմավարական նշանակությունը: Վստահ եմ, որ ձեր այցը հնարավորություն կտա հստակեցնել` ինչպիսի և ինչ ծավալի գյուղատնտեսական տեխնիկա ենք ձեռք բերելու Ռուսաստանից: Մենք ունենք հին տեխնիկա, որը թարմացման կարիք ունի, և ես ուրախ եմ, որ այսօր կկարողանանք քննարկել գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կոնստանտին Բաբկինը ներկայացրել է «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի գործունեությունը, մասնավորապես, նշելով, որ շուրջ 90 գործարան զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ, և արտադրանքն արտահանվում է 40 երկիր: Նա տեղեկացրել է, որ ասոցիացիայի գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը և ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեր երկրի հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի կողմից «Ռոսագրոմաշ» ասոցիացիան կազմող ընկերությունների արտադրած գյուղտեխնիկայի ձեռքբերման մանրամասներ: Մասնավորապես, կողմերը քննարկել են լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության գերակայություններից է, և այդ նպատակով մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման առումով գործադիրի ղեկավարը հեռանկարային է համարել շրջանակային համաձայնագրի ստորագրումը` որպես ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացմանն ուղղված առաջին քայլ: Մտքերի փոխանակության ընթացքում կարևորվել է ՀՀ գյուղտեխնիկայի թարմացման ծրագրի մշակումը և այդ գործում «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի ներգրավումը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` հարցի վերաբերյալ համատեղ քննարկումներ կազմակերպելու համար:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեր երկրում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկությունների ստեղծման, գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկայի տրամադրման և սպասարկման կենտրոնների (մեքենա-տեխնիկական կայանների) կազմակերպման հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև տոհմային ցեղատեսակների արտահանման և ներմուծման հեռանկարների շուրջ:
Ամփոփելով վարչապետն անհրաժեշտ է համարել աշխատանքային խմբի մակարդակով գործակցության շարունակումը` հնչեցված առաջարկությունները քննարկելու և համատեղ ջանքերով փոխշահավետ տարբերակներ մշակելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ