Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 9 հոկտեմբերի 2011

Տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի 2011 թվականի վարչակազմակերպչական, ծրագրային և ֆինանսական հաշվետվություններին, միջազգային տնտեսական ներկա վիճակին ու մարտահրավերներին:
Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Նա նշել է, որ վիճակագրության համաձայն մեր երկրում արձանագրվել է 3,5 տոկոս տնտեսական աճ, որը տարեկան կտրվածքով ծրագրավորվել է 4,6 տոկոս: «Գտնում ենք, որ դա իրատեսական ցուցանիշ է: Ծրագրված գնաճը՝ 4 տոկոս 1,5 տոկոսանոց միջանցքում, այսօրվա գնահատականներով նույնպես իրատեսական ցուցանիշ է: Այսինքն, 2011 թ.-ին մեզ կհաջողվի էապես նվազեցնել գնաճային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, մասնավորապես, 10 տոկոսանոց գնաճի միջավայրից սահուն կերպով տեղափոխվել 5 տոկոսանոց գնաճային միջավայր: 2012-ի համար պլանավորում ենք 4 տոկոսանոց գնաճ՝ 1,5 տոկոսանոց միջանցքում»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտը նշված ժամանակահատվածում բավականին բարձր տեմպերով վերականգնվում է. այստեղ արձանագրվել է 21 տոկոսանոց աճ: Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12-14 տոկոսանոց աճ, առևտրի շրջանառությունում՝ 7 տոկոս, ծառայությունների մատուցման ոլորտում՝ 4 տոկոսանոց աճ: Առաջին 8 ամիսների ընթացքում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսվ, ընդ որում, արտահանումը՝ 30 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15-18: Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ դրամն այս տարվա ընթացքում ունի կայուն վարքագիծ:
Խոսելով պետական բյուջեի կատարողականի մասին՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն եկամտային մասով գերակատարվում է. հարկերը հավաքագրվում են թվաբանական ճշգրտությամբ՝ առանց ծրագրային շեղումների, իսկ ծախսային մասով արձանագրվել է 50 մլրդ դրամի խնայողություն:
«Այսինքն, բյուջետային վարքագծով ավելի զսպողական ենք, հավաքագրվում է ավելի շատ հարկ, քան ծախսվում: 2012 թ.-ի մեր վարքագծային կանոնները պայմանավորված են լինելու մի քանի հանգամանքներով: Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը: Այն ավելացվել է՝ բյուջետային ծախսեր կատարելու և ՀՆԱ-ի աճի պահպանման համար: Հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3,1 տոկոսը: Հետագայում՝ 2013-2014 թվականներին այն չպետք է գերազանցի 3 տոկոսը: Այս սցենարի ներքո էլ կանխատեսել ենք, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ՀՆԱ-ի աճը՝ 2012 թ.-ի համար պլանավորելով 4,2 տոկոսանոց տնտեսական աճ»: Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է, որ հաջորդ տարի կշարունակվի տնտեսական աճը արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման ոլորտներում:
2012թ. կառավարությունը ծրագրել է մի քանի խոշոր նախագծեր, որոնք նույնպես ապահովելու են մեր երկրի տնտեսական աճը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ IT սեկտրում այս տարի արձանագրվել է լուրջ աճ, որը կշարունակվի նաև 2012 թ.: Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ այս ոլորտում նախատեսվում է մի քանի խոշոր ծրագրերի իրականացում, որոնք Հայաստանը դարձնելու են ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն: Մեր երկիրն ընտրվել է որպես տարածաշրջանային հարթակ, քանի որ այստեղ կա ինտելեկտուալ բարձր որակի ներուժ:
Ներկայում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում Հայաստանում գործում են մի քանի հարյուր ձեռնարկություններ, որոնցում աշխատողների թիվը կազմում է 10 հազար, իսկ արտադրանքի ծավալները՝ 200 մլն դոլար:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բարելավվում է մեր երկրի «Doing Business»-ի վարկանիշը, տնտեսական ազատության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ինդեքսը: Իրականացվող բարեփոխումները, որոնք դրական է գնահատել նաև Եվրամիությունը, հույս են տալիս, որ 2012-ին կարձանագրվի տնտեսական լուրջ առաջընթաց;
2012թ. կառավարությունը ծրագրում է էապես՝ 100 մլրդ դրամով ավելացնել հարկային մուտքերը՝ այս տարվա համեմատ 0,6 տոկոսով: «Սա լուրջ խնդիր է, ուստի բացի վարչարարությունից՝ պետք է ընդլայնենք նաև հարկային բազան: Արդեն իսկ նախագծում ենք նոր օրինագծեր, որոնց նպատակն է՝ բացահայտել այն տարբեր ոլորտների շահույթները: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի 10 տոկոսով կավելացվեն սոցիալական նպաստները, թոշակները և առաջին անգամ մեր երկրում կներդրվի սոցիալական փաթեթ՝ քաղծառայողների համար, որը հնարավորություն կտա պահովագրել վերջիններիս և նրանց ընտանիքների առողջությունը, կամ օժանդակություն հատկացնել հիփոթեքայիյին վարկերի տոկոսների և երեխաների ուսման վարձավճարների մարման նպատակով»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ