Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 դեկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատել է ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2004-2006թթ. միջնաժամկետ ծրագիրը և նշված ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումների հիմնական ուղղությունները: Ծրագիրը կազմվել է Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այդ ոլորտի՝ վերջին տարիներին ունեցած առաջընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով: Կառավարության անդամները հավանություն են տվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2004թ. տարեկան ծրագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագրում ներառված միջոցառումների 2004 թ. տարեկան ծրագրի նախագծին: Գործադիրը հավանություն է տվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Փոփոխություններով նախատեսվում է, մասնավորապես, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակելի տարածություն հատկացնել ոչ միայն միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո, այլև սովորելու ընթացքում, ինչպես նաև վերացնել նրանց հատկացվելիք բնակելի տարածության վայրի հետ կապված սահմանափակումները: Նախատեսվում է նաև նշված երեխաներին բնակելի տարածություն հատկացնելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնին, ինչը հնարավորություն կտա հատկացումները կատարել մեկ մարմնի կողմից՝ կենտրոնացված կարգով: ՀՀ 2003 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը լրացուցիչ 50 մլն դրամ է հատկացրել պետբյուջեի «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի իրականացման համար: Որոշման ընդունումը պայմանավորված է 2002 թ. համեմատ, այս տարվա ընթացքում ծնունդների աճի տեմպերի ավելացմամբ: Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է հատկացրել սոցիալական ապահովության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների այրիներ Սաթիկ Խլղաթյանին և Գայանե Սահակյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ (յուրաքանչյուրին 1 մլն դրամի չափով) նրանց և նրանց երեխաների առողջական վիճակի բարելավման, բնակարանների վերանորոգման և սոցիալական այլ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Գործադիրը պահուստային ֆոնդից սոցապնախարարությանը ևս 1 մլն դրամ է հատկացրել՝ Ամանորին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հայկական միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով: Որոշման հիմքում ընկած է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականը: Այսօրվա նիստում որոշվել է նաև 4 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ Խաչիկ Դաշտենցի հուշակոթողը կերտելու և այն մայրաքաղաքի Խ. Դաշտենցի անվան N114 միջնակարգ դպրոցի բակում տեղադրելու համար: Եվս 5 մլն դրամ հատկացվել է Սիսիանի քաղաքապետարանին՝ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի բանաստեղծ Համո Սահյանի արձանը քանդակելու և Սիսիան քաղաքում տեղադրելու նպատակով: Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար արտոնյալ վարկեր ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով, կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել լրացուցիչ 5 մլն եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք՝ Վերականգնման վարկերի հաստատության (Մայնի Ֆրանկֆուրտ) և ՀՀ կենտրոնական բանկի միջև 1998 թ. սեպտեմբերի 25-ին կնքված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ևս 15 մլն դրամ հատկացվել է Վայքի քաղաքային համայնքին՝ համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով: Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին: Այդ կապակցությամբ, մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նշված գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N1919 որոշման մեջ: Որոշվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքում թողնել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի և Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինները, որոնց գործունեությունը դուրս է գալիս մեկ կամ մի քանի համայնքի շրջանակներից: ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի հավատարմագրային կառավարման հիմնադրի լիազորությունները վերապահել ՀՀ կառավարույթանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին: Հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթի անցկացման նպատակով որոշվել է ստեղծել մրցույթի կազմակերպման և գնահատման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 13-ի «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ N1950-Ն որոշման մեջ: Փոփոխություններով, մասնավորապես, այն անձանց համար, ովքեր չեն հասցրել, կամ մասամբ են հասցրել օգտվել արտոնություններից, նշված ծառայությունների դիմաց պարտքերի վճարման արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2004 թ. ապրիլի 1-ը: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև անօրինական ֆինանսական գործարքների, ինչպես նաև անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) հետ կապված ֆինանսական գործարքների դեմ պայքարի ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև մեր երկրի երկրաշարժի հողային շերտի ուսումնասիրության հետ կապված հայտագրերի փոխանակման ձևով՝ միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանը: Պայմանագրով նախատեսվող հետազոտություններով առաջին անգամ հանրապետությունում հնարավորություն կընձեռնվի, Ճապոնիայի մասնակցությամբ, լուրջ նախադրյալներ ստեղծելու սողանքային երևույթների ուսումնասիրության և դրանցից պաշտպանության ասպարեզում կառավարման համակարգի կայացման համար: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Վայքի հիվանդանոց» և «Վայքի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն: «Ազգային Անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգն ու պայմանները: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի, տարբերանշանների ձևը և նկարագիրը: Այլ որոշումներով հաստատվել են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Նիստում կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին՝ 2003 թ. դեկտեմբերի 25-ին գումարել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան, օրակարգում ընդգրկելով «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (քննարկման շարունակություն); պետբյուջեի կատարումն ապահովող մի շարք օրինագծեր, ինչպես նաև կառավարության որոշումներով անհետաձգելի ճանաչված օրենքների նախագծերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ