Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2011

Վարչապետը պարգևատրել է հանրապետության լավագույն մանկավարժներին




Վարչապետ Տիգրան Սարգսյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված ամենամյա հանրապետական մրցույթի ամփոփման հանդիսությանը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Սա ոչ միայն մասնագիտական օր է, այլև տոն, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, քանի որ ուսուցչի առաքելությունը մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել և կարևորել: Մեր անկախ երիտասարդ պետականության կայացման կարևորագույն գործում իր մեծ ներդրումն է ունեցել ուսուցիչը, որովհետև ուսուցիչն է պահպանել մեր լեզուն, մեր երիտասարդներին տվել գիտելիք և որ ամենակարևորն է՝ ուսուցչի կերպարով է դաստիարակվել մեր երիտասարդ սերունդը: Ուսուցիչն է պահպանել մեր ազգի մեջ այն արժեքները, որոնք դրդել են մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել հաղթանակների և կերտել մեր անկախ պետականությունը: Այդ առումով անգնահատելի է ուսուցչի աշխատանքն ու ներդրումը»:
Վարչապետի խոսքով, ժամանակակից աշխարհում, ուսուցչի դերը ոչ թե նվազում է, այլ հակառակը՝ կարևորովում. «Այսօր էականորեն բարձրանում է ձեզ վրա դրված պատասխանատվությունը, քանի որ ժամանակակից աշխարհն այլևս գիտելիքի մրցակցության աշխարհ է: Այդ մրցակցության մեջ հաղթում են այն պետությունները, որոնք գիտելիքի նկատմամբ ունեն ընդգծված հարգալից վերաբերմունք, իսկ այդ առաքելությունն իրականացնում են ուսուցիչները: Եթե մենք 21-րդ դարում ցանկանում ենք լինել մրցունակ ազգ, ապա այդ խնդիրն առաջին հերթին պետք է լուծենք ուսուցիչների հետ միասին»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համեմատած այլ ոլորտների հետ էապես բարձրացվել են ուսուցիչների աշխատավարձերը: «Իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ այդ մակարդակը դեռևս բավարար չէ. մենք ամեն ինչ պետք է անենք ուսուցչի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի նրա առաքելությունը մեր երկրում ունենա մեծ գրավչություն: Պետությունն առաջին հերթին իր սուղ ֆինանսական միջոցներն ուղղեց հենց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը և կարծում եմ` այդ ռազմավարությունը ճիշտ է: Մենք շարունակելու ենք ուսուցիչների սոցիալական խնդիրը դիտարկել որպես առաջնային խնդիր մեզ համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով հանրապետության բոլոր մանկավարժներին՝ իրենց կատարած նվիրական աշխատանքի համար:
Կառավարության ղեկավարը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ, ինչպես նաև գիտության ու կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ՀՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Մելս Բելուբեկյանին պարգևատրել է «Անանիա Շիրակացի», Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանին` «Մովսես Խորենացի» մեդալնելով: ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժենյա Քալանթարյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ հանրապետության մի խումբ մանկավարժներ կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացել են վաստակավոր մանկավարժի կոչման:
Մատաղ սերնդի հայեցի դաստիարակու¬թյան գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, ՀՀ Արմավիրի մարզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի, Գյուլնարա Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզի Ռ.Եղոյանի անվան N 1 ավագ դպրոցի տնօրեն Սիմիզար Եղիազարյանը Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալներով: Ավելի քան մեկ տասնյակ մանկավարժներ ևս արժանացել են կառավարության ղեկավարի շնորհակալագրերին:
Հանրապետական մրցույթի «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված Լոռու մարզի Վանաձորի Բնագիտական և մաթեմատիկական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանին և «տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Երևանի թիվ 25 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սահակյանին Կառավարության ղեկավարը անձամբ է հանձնել «Շեվրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիները: «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող ճանաչված Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանին հանձնվել է համակարգչային տեխնիկա:
Պարգևատրման հանդիսավոր արարաղությանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզերի, մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ, գիտության, մշակույթի անվանի գործիչներ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ