Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 դեկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի նիստ: Նիստի սկզբում Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է Լիլիթ Ասատրյանին՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար նշանակվելու և երիտասարդության հարցերի խորհրդի նախագահի պարտականություններն ստանձնելու առթիվ: Վարչապետը շնորհավորել է նաև խորհրդի նախկին նախագահ Վահրամ Բարսեղյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմում պատասխանատու աշխատանքի անցնելու կապակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ նոր պաշտոններում նրանք կշարունակեն իրենց ջանքերը հանրապետության երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Մանավանդ որ, ըստ նրա, անցնող տարվա արդյունքներն առավել քան գոհացուցիչ են և լավ նախադրյալներ են ստեղծված հետագա աշխատանքներն ավելի գործնական դարձնելու համար: Այնուհետև խորհրդի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է 2003թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նա նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, իրականացվել է «Բազե» համահայկական երկրորդ հավաքը, տեղի են ունեցել բազմաթիվ տեղական ու միջազգային երիտասարդական միջոցառումներ մարզերում և մայրաքաղաքում, մեծ աշխատանքներ են կատարվել նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ: Ամփոփելով հաշվետվության քննարկումը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է 2004թ. սկզբին 2003թ. կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը խորհրդի քննարկմանը ներկայացնելիս ուշադրություն դարձնելով նաև կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում համապատասխան նախարարությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որի քննարկումից հետո մեկ ամսվա ընթացքում կմշակվի և խորհրդի հաստատմանը կներկայացվի 2004թ. միջոցառումների ծրագիրը: Նիստի ավարտին վարչապետը շնորհակալագրեր և պարգևներ է հանձնել երիտասարդության շրջանում տարվող աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած երիտասարդներին և նրանց հետ համագործակցած պաշտոնյաներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ