Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2011

«Արցախ ՀԷԿ»-ն իրականացրել է բաժնետոմսերի երրորդ թողարկումը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի 3-րդ թողարկման արարողությանը, որի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ 673 մլն 926 հազար դրամ: Բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով, որը կտևի մինչ հոկտեմբերի 24-ը: Շնորհիվ բաժնետոմսերի լրացուցիչ երրորդ տեղաբաշխման՝ ընկերությունը կկարողանա ավարտել «Թրղե-2 և 3», «Մատաղիս 1 և 2» ՀԷԿ-երի շինարարությունը, որոնք կոչված են ամբողջությամբ բավարարելու Արցախում էլեկտրաէներգիայի նկատմամբ ներքին պահանջարկը: Նախատեսվում է «Թրղե-2»-ի շահագործումն սկսել այս տարվա հոկտեմբերին, իսկ «Մատաղիս-1 և 2»-ը՝ 2012 թ. սկզբին: Ընկերության կապիտալի ավելացումը հնարավորություն կտա նաև ձեռնամուխ լինել «Թրղե կասկադի» 3-րդ ՀԷԿ-ի շինարարությանը, որը կսկսվի 2011 թ. երկրորդ կիսամյակում, իսկ շահագործումը նախատեսվում է սկսել 2013 թ.-ից:
Շնորհավորելով «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության հաջող գործունեության արդյունքների կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀԷԿ-ն այս տարիների ընթացքում ապահովել է հուսալի եկամուտներ. «Բաժնետոմսերի 3-րդ թողարկումը ներդրողներին ապահովելու է շարունակական և հաջողված ծրագրի ներքո հուսալիություն և ապահով երաշխիքներ: «Արցախ ՀԷԿ»-ի գործունեությունն իրականացվել է թափանցիկ: Հիմքերը, որոնք դրված են նրա զարգացման հայեցակարգում, հիմնված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկ պաշարների գնահատման վրա: Սա կարևորագույն ռեսուրս է, որը մինչ այսօր չի օգտագործվել և մոտակա տարիների ընթացքում ունի, մի կողմից, հուսալիության բարձր աստիճան, մյուս կողմից՝ եկամտի ապահովման հուսալի գործիքներ: Դա նշանակում է, որ տարեցտարի այս նախագծի գրավչությունը բարձրանալու է: Համոզված եմ, որ ներդրողները նույնպես գնալով ավելանալու են»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի տարի առաջ նախագծելով «Արցախ ՀԷԿ»-ի ծրագիրը` իրականացվել է համարձակ քայլ. «Այսօր սա իրականություն է, և մենք ունենք շուրջ 1000 ներդրողներ, որոնք գոհ են այս նախագծից և 2 տարի անընդմեջ ստացել են իրենց շահաբաժինները: ԼՂՀ-ի զարգացումն այսօր մեզ համար գերակա խնդիր է: Արցախի տնտեսությունը պետք է զարգանա առաջանցիկ տեմպերով, և նրա ՀՆԱ-ի տեմպերը միշտ պետք է լինեն ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության միջին տնտեսական աճը: Դա մեր ռազմավարությունն է և մեր քաղաքական դիրքորոշումը»:
Գործադիրի ղեկավարն ասել է, որ ԼՂՀ էներգետիկայի ոլորտում առկա ներուժը հնարավորություն են տալու այս ոլորտում ապահովել առաջանցիկ աճի տեմպեր: Վարչապետը նշել է, որ «Արցախ ՀԷԿ»-ի ներկայացրած ռազմավարությունը ցույց է տալիս, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում:
Տիգրան Սարգսյանը, հանդես գալով որպես «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետեր, շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը՝ վերջինիս կառավարումը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:


***
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության էվոլյուցիոն զարգացումը ԼՂՀ-ում վերականգնվող էներգետիկայի ռազմավարական գերակայության լավագույն օրինակն է: Ընկերությունը կազմավորվել է 2007 թ. նոյեմբերի 1-ի Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող «Արցախ Էներգո» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնանալու միջոցով: 2008 թ. մայիսին ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության, որի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը հանդիսանում էր ԼՂՀ կառավարությունը: Ընկերության միակ ակտիվը հանդիսանում էր Սարսանգի ՀԷԿ-ը, որն ունի 50 Մվտ դրվածքային հզորություն:
Ընկերության ղեկավարության կանխատեսումներով` նոր ՀԷԿ-երի շահագործումից հետո «Արցախ ՀԷԿ»-ը հնարավորություն կունենա արտադրել միջին հաշվով 250 մլն ԿՎՏ/ժամ էլեկտրաէներգիա` ամբողջությամբ բավարարելով ներքին պահանջարկը և ստեղծելով արտահանման նախադրյալներ:
Այսօր «Արցախ ՀԷԿ»-ը հանդիսանում է խոշոր հրապարակային ընկերություն, որի գործունեությունն ուղղված է լայնածավալ ներդրումային նախագծերի իրականացմանը: Ընկերությունն ունի ավելի քան 1200 բաժնետեր և անընդհատ կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը,

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ