Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաև հայ-լիբանանյան հարաբերությունների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆինանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Ցավում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի վերահաստատում ենք նրա՝ մեր երկիր այցելության հրավերը»: Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանանյան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթև արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները և կարևորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
Երկուստեք կարևորվել է նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից: Զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները
Իր հերթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում և հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ