Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2011

Վարչապետն այցելել է Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածի սողանքային գոտի




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում, տեղի ունեցած սողանքային գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է սողանքի գոտում առկա իրավիճակին և կատարվող որոնողափրկարարական աշխատաքների ընթացքին:
Վարչապետին տեղեկացվել է, որ անհայտ կորած 12 անձանցից գտնվել են 7-ը: Դեռևս անհայտ կորած համարվող 5 անձանցից երկուսը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներ են:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ սողանքի գոտում շուտով աշխատանքներն են սկսելու հանրապետության լավագույն երկրաբանները՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այն: «Սողանքի մասշտաբը շատ մեծ է. փլվել է ճանապարհին հարակից սարի 1/3-րդ հատվածը: Սողանքի առաջացման առիթ կարող է լինել մի քանի օր առաջ տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը:
Ձևավորվել է օպերատիվ շտաբ, և բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ոստիկանությունը, բուժսպասարկող և փրկարարական ուժերը, սկսել են ակտիվ որոնողափրկարարարական աշխատանքներ տանել: Այժմ մեր առաջնային խնդիրը երկրաբանների կողմից գնահատականներ ստանալն է»
:
Անդրադառնալով ճանապարհահատվածում կատարվելիք աշխատանքների ծավալներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս պահին պետք է սպասենք երկրաբանների եզրակացությանը՝ որոշելու, թե նոր ճանապարհն ինչպե՞ս և ո՞ր հատվածում պետք է կառուցել: Հարկավոր է մեր լավագույն մասնագետներին ուղարկել այստեղ, որպեսզի գտնենք ճանապարհի կառուցման լավագույն ռազմավարությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը` ավելացնելով, որ այս պահի դրությամբ առաջնային հարցը մոտակա գյուղերի բնակիչների համար փլված ճանապարհահատվածը շրջանցող նոր ուղղություն գտնելն է:
Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել սողանքի գոտուն շրջանցող 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում առկա խնդիրները՝ այն մարդատար ավտոմեքենաների համար երթևեկելի դարձնելու նպատակով:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 19:03-ին, Մ 6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Փլվածքի մեջ են մնացել տարբեր մակնիշների 35 մեքենաներ:
Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հոկտեմբերի 2-ին դեպքի վայր է մեկնել 70-ից ավելի փրկարար, 20 զինծառայող, 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը վերահսկվում է ոստիկանների կողմից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ