Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 դեկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է Սևանա լճի առափնյա առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերը: Որոշման նպատակը նշված տարածքներում կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգումն է՝ «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում» սկզբունքով, ելնելով քաղաքաշինական միասնական լուծումների անհրաժեշտությունից: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը»: Սահմանվել է, որ Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքն առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բնապահպանական խնդիրներն ու քաղաքաշինական լուծումները համատեղ դիտարկելու, առկա խնդիրների լուծման ուղիները հստակեցնելու (ելնելով առաջին հերթին բնապահպանական խնդիրների կարևորությունից) նպատակով հանձնարարվել է բնապահպանության, քաղաքաշինության, արդարադատության նախարարություններին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ 15-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել վերոհիշյալ երկու որոշումներից բխող միջոցառումների ցանկ: Կառավարության անդամները հաստատել են փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է՝ ելնելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Նիստում հավանության է արժանացել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է հանրապետության տարածքում ՀԴՄ-ների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և հիշյալ օրենքի խախտման համար պատասխանատվությունը: Գործադիրը հավանություն է տվել նաև «Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2004 թ. պետական տարեկան ծրագրի մասին» օրինագծին, որը ևս սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Ծրագիրը նպատակաուղղված է մշակույթի բնագավառում բարեփոխումների, միասնական պետական քաղաքականության իրականացմանը: Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 2003թ. ինն ամիսների գործունեության և 2003թ. տարվա կտրվածքով կանխատեսվող ֆինանսական արդյունքները, ինչպես նաև ընկերության ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումների արդյունքում կանխատեսվող 2004թ. հնարավոր զուտ շահույթը, կառավարությունը սահմանել է ընկերության զուտ շահույթի օգտագործման ուղղությունները: Գործադիրը լրացումներ է կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, ըստ որի սահմանված ժամկետում ծրագրի և կանոնադրության փոփոխությունների գրանցման նպատակով պետական լիազորված մարմին դիմած և գրանցման մերժում ստացած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) իրավունք ունեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը սահմանված կարգով համապատասխանեցնել օրենքի պահանջներին և կրկին դիմել պետական լիազորված մարմնին: Լիազորված մարմնին ընդհանրապես չդիմած (չծանուցած); օրենքով սահմանված դեպքերում և ժամկետում կրկին չդիմելու կամ դիմելու և նորից մերժվելու դեպքում կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթական են լուծարման: Օրենքի լրացմամբ, սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները պարտավոր են մինչև 2004 թ. ապրիլի 1-ը ընդունել որոշում լուծարման մասին: Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնման և փրկարարական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման ու համագործակցության կարգը: Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 1-ի N917 որոշման մեջ, գործադիրը գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմնի լիազորությունները, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա, վերապահել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004-2005 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նշված տրանսպորտով ուղևորների փոխադրումների անվտանգությունը բարձրացնելու նպատակով: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Ելնելով ոռոգման համակարգերում կատարվող բարեփոխումներից և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է վերակազմակերպել նաև «Արարատյան-ոռոգում», «Կոտայք-ոռոգում» , «Սպիտակ-ոռոգում» և «Նոյեմբերյան-ոռոգում» ՓԲԸ-ները, միաձուլման ձևով ստեղծելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություն: Կառավարությունը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող պետական լիազոր մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ