Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 1 հոկտեմբերի 2011

Մեկնարկել է «Բրիջ Արցախ 2011» տնտեսական համաժողովը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը մասնակցել է «Բրիջ Արցախ 2011» երրորդ տնտեսական համաժողովի բացմանը, որին ներկա են եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի ու Արցախի գործարար հատվածի ներկայացուցիչներ և այլն:
«Զարգացած տնտեսությունը որպես պետության անկախության հիմք» թեմայով համաժողովի օրակարգում Արցախի և նրա տնտեսության առկա խնդիրների նկատմամբ հայաստանյան և օտարերկրյա գործարարների մեջ հետաքրքրքություն առաջացնելու և ներդրումների համար գրավիչ դարձնելու հարցերն էին։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այն դառնում է ավանդական, հավելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ ջանքեր, որպեսզի տարեց-տարի ավելամա համաժողովի մասնակիցների քանակն ու ընդլայնվի աշխարհագրությունը, ինչը հնարավորություն կտա բացահայտել Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժը և ներգրավվել նոր ներդրումներ:
Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում ներկայում տեղի է ունենում մասնավոր ներդրումների էական տեղաշարժ: «Այս միտումները ենթադրում են, որ մեր վարքագծային կաննոները պետք է լինեն համահունչ` համաշխարհային գործընթացներին: Այս առումով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պարտավոր են ներկայացնել իրենց հարաբերական առավելությունները, որոնք կարող են ներգրավվել լրացուցիչ մասնավոր ներդրումներ արտերկրից»,- ասել է կառավարության ղեկավարը: Նրա կարծիքով` 2012-ին երկու հայկական պետություններն իրենց հիմնական շեշտադրումները պետք է անեն ներհանրապետական ներուժի բացահայտման վրա: «Օգտագործելով մեր ներքին պոտենցիալը` մենք պետք է խթանենք տնտեսական աճը: Բիզնեսի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է բարենպաստ միջավայրի ստեղծում, խոչընդոտների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Այս ուղղությամբ 2010-2011 թվականների ընթացքում մենք իրականացրել ենք աննախադեպ միջոցառումներ: Շուտով Հանրապետության Նախագահի որոշմամբ Հայաստանում ներդրվելու է գիլյոտինի համակարգ, որի նպատակն է վերացնել ավելորդ բյուրակրոտական քաքշուկները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը», - ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ 2012 թ.-ի համար կարևոր խնդիր է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը, որն ունենալու է էական նշանակություն` պետության դիմադրողականության ավելացման տեսակետից: Պետք է ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի գործարարի մոտ ձևավորվեն դրական սպասումներ` նոր ներդրումներ իրականացման առումով:
Անդրադառնալով պետական բյուջեի կատարման ընթացքին` կառավարության ղեկավարը ներկաներին տեղեկացրել է, որ գործադիրին հաջողվում է ամբողջությամբ կատարել բյուջեի եկամուտային մասը` հարկային հավաքագրումները և ծրագրված եկամուտների մուտքերի ապահովման արդյունքում, կրճատվել է բյուջեի դեֆիցիտը. «Նախատեսված 4,6 տոկոսանոց տնտեսական աճը ևս պահպանվում է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների` այս պահի դրությամբ մենք գտնվում ենք այդ ցուցանիշի շրջանակում, իսկ այս տարին տարին պետք է ավարտենք 5 տոկոսանոց գնաճային ցուցանիշով, որը նախորդ տարվա 10 տոկոսանոց գնաճային սանդղակի համեմատ էապես կնվազեցնի գնաճային ճնշումները»:
Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը թիրախավորել է տնտեսական ավելի զգուշավոր ցուցանիշներ` ծրագրելով 4-4,2 տոկոսանոց տնտեսական աճ, 4 տոկոսանոց գնաճային ցուցանիշ: «Գիտակցաբար գնում ենք բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը` հաջորդ տարվա համար ծրագրելով 3,1 տոկոս: Սա լուրջ խնդիր է դնում կառավարության առջև և մենք էական ուշադրություն պետք է դարձնենք սեփական եկամուտների հավաքագրման վրա: Սա պարտադրում է մեզ` 2012 թ.-ին բյուջեի մուտքերում հարկային և սոցիալական վճարներն ավելացնել 101 մլրդ դրամով: Սրա արդյունքում կկարողանանք նաև իրականացնել լրացուցիչ սոցիալական ծախսեր: Նախատեսվում է 10 տոկոսավ ավելացնել թոշակներն ու սոցիալական նպաստները, ինչպես նաև ավելացնել քաղծառայողների եկամուտները»:
Տեղեկացնելով, որ մշակվում է արդյունաբերական քաղաքականություն` կառավարության ղեկավարը նշել է, որ նրանում կներկայացվբեն այն 12 ճյուղերը, որոնք ունեն զարգացման լուրջ ներուժ: «Գնահատվելու են այդ ճյուղերի ներկայիս իրավիճակը և նրանց արտահանման հնարավորությունները: Մեր արդյունաբերական քաղաքականությունը պետք է ունենա մեկ թիրախ. այն է` ունենալ արտահանելի ապրանքներ և ծառայություններ, քանի որ Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է: Մենք պետք է առաջարկենք հատուկ գործիքակազմ բոլոր 12 ոլորտների ձեռնարկություններին` բացահայտելով նրանց համար նոր շուկաներ, գործունեության զարգացման նոր ուղղություններ և միջոցներ»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` չի բացառվում ճգնաժամի նոր ալիք, ուստի 2012-ին, համաշխարհային տնտեսական գործընթացներին համապատասխան, կառավարությունները պետք է իրականացնեն համարձակ քայլեր՝ ուղղված կայունության ապահովմանը և տնտեսական աճի պահպանմանը:
Համաժողվի շրջանակում բացվել է նաև «Արցախ էքսպո 2011» երկրորդ առևտրատնտեսական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող կազմակերպություններ` Հայաստանից և Արցախից: Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով` ծանոթացել ցուցահանդեսին մասնակից կազմակերպությունների գործունեությանը և ներկայացված ապրանքատեսակներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին և հանդես է եկել դասախոսությամբ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ