Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 սեպտեմբերի 2011

Հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարները պարտավորեցվել են մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների և միջազգային վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թ. պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` ՀՀ ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան։
Նիստում հավանություն է տրվել 2012 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերին, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012թ. տարեկան ծրագրին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման 2012 թ. ծրագրերի նախագծերին, 2012 թ. պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրերի նախագծերին։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է ՀՀ պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ «ՀՀ 2012 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում խորհրդարան կներկայացվեն նաև կառավարության հավանությանն արժանացած պետական նպատակային և տարեկան ծրագրերը, միջոցառումների ցանկերը։
Իր խոսքում անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ 2012 թ. նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, առաջին հերթին` կենսաթոշակներն ու նպաստները, առաջին անգամը լինելով իրագործել աշխատավարձի բարեփոխում (ՀՀ վարչապետի խոսքը կայքում տեղադրված է առանձին)։

Եվս 10 մլրդ դրամ է հատկացվում մարզային ծրագրերի իրականացմանը

Նկատի առնելով կառավարության ս.թ. փետրվարի 3-ի որոշման հիման վրա ՀՀ մարզերին հատկացված 10 մլրդ դրամով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, գործադիրը փոփոխել է նշված որոշումը` մարզային ծրագրերի իրականացմանը տրամադրելով ևս 10 մլրդ դրամ։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մենք այս տարի պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ հատկացրինք, որպեսզի լուծենք մարզերի առաջնահերթ և հրատապ խնդիրները։ Կարևոր է, որ այս նախաձեռնությունը գալիս էր հենց համայնքներից։ Նրանք բացահայտում էին առաջնահերթ խնդիրները, որոնք այսօր հուզում են մեր բնակիչներին։ Սա չափազանց կարևոր է, և դրական արդյունքը, որ այս պահին ունենք, այն է, որ քաղաքացիները տեսնում են առաջնահերթ խնդիրների լուծումը։
Տարածքային համաչափ զարգացումը եղել է նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի սկզբունքային դրույթներից մեկը։ Այսօր մենք լրջագույն խնդիր ունենք տարածքների համաչափ զարգացման տեսակետից, և այս տարվա ընթացքում պահուստային ֆոնդից տարածքային խնդիրների լուծման համար 20 մլրդ դրամի հատկացումը հենց այդ խնդիրների լուծման նպատակն է հետապնդում։
Դուք նաև տեղյակ եք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունն իր հսկողության տակ է պահում այս միջոցների ծախսումը։ Առաջին 10 մլրդ դրամի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվել են տեղերում, որպեսզի այդ միջոցները նպատակային ծախսվեն։ Երկրորդ 10 մլրդ դրամը, որ հատկացնում ենք, նույնպես խստագույնս վերահսկվելու է։ Այցելելով մարզեր, համայնքներ` համոզվում ենք, որ իսկապես դրական արձագանք կա, քանի որ քաղաքացիները, բնակիչները տեսնում են, որ այս գումարները ծառայում են բուն նպատակին, և լուծվում են կարևորագույն սոցիալական խնդիրներ։ Այս 10 մլրդ դրամն էլ իր դրական ազդեցությունը կթողնի տարածքային համաչափ զարգացման ծրագրի վրա»։

Կառավարությունը հաշվի է առել Լոռու մարզպետարանի միջնորդությունը և փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, այլ նպատակի հատկացված 35 մլն դրամը տեղափոխել է Մարց-Աթան և հանրապետական ճանապարհ-Մարց ճանապարհահատվածների շինարարություն, որով ամբողջական լուծում կտրվի մարզի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներն իրար կապող միջհամայնքային ճանապարհների խնդրին։
Գործադիրը որոշել է ՀՀ 2011 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 10 մլն դրամ։ Գումար է տրամադրվել նաև «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու համար։


Նոր զարգացում կստանա գինեգործությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակի հայտարարագրման կարգը, որի կիրառումը կնպաստի Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի որակական պահանջների ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը,
- ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը, որով կբարձրացվի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պատասխանատվությունը,
- նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը և նոր խմբագրությամբ շարադրել նախկին որոշումներից մեկով հաստատված «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը»,
- ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրին», ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարել 15-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել ծրագիրը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը։
Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու` ավելի վաղ ընդունած որոշումը, որով համայնքների ղեկավարները հնարավորություն են ստանում սահմանված կարգով տնօրինել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ավտոտնակները, կրպակները, տաղավարները և համանման այլ ինքնակամ շինությունները, որոնց հետ կապված հարցերը տարիներ ի վեր լուծում չեն ստացել։


Հստակեցվում են Հայաստանի փրկարար ծառայության խնդիրները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի համաձայն կարող է ծառայողների տեղափոխություն լինել ՀՀ զինված ուժերից ՀՀ փրկարար ծառայություն և փրկարար ծառայությունից` զինված ուժեր։
Նիստում հավանության է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կապահովվի աշխատանքի վարձատրության առանձնահատկությունների կիրարկումը։
Նիստում հավանություն է ստացել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։
Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագծի հիմնական նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման դեպքում այն ոչ թե անհատույց հանձնել պետությանը, այլ վերադարձնել կամ հանձնել տուժողին կամ գույքի օրինական տիրապետողին։ Կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություն չունի։
Քննարկվել է նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և ևս երկու օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որը կառավարության եզրակացության համաձայն լրամշակման կարիք ունի։ Գործադիրը լրամշակման անհրաժեշտություն է արձանագրել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը փոխել է Գեղարքունիքի մարզի Գետիկի և Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդի գյուղական համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչ կայանների կառուցման և փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել մեկ անձի։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ