Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 սեպտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Չինաստանի ժողովրդին մաղթել է խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում։ Այնուհետեև Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս տոնական օրն առանձնահատուկ ուրախությամբ ցանկանում եմ ասել, որ վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են բացառապես աճման կորով:
Որպես երկրի վարչապետ, ուրախ եմ ընդգծել, որ վերջին տարիներին նկատվում է կայուն աճ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Չխորանալով մանրամասներում` կցանկանայի առանձնացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում առաջնային նշանակություն են ձեռք բերել լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Վերջին տարիների համագործակցության բարձրակետը «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունն է, որով մենք իրավամբ հպարտանում ենք:
Առևտրատնտեսական համագործակցության գործիքակազմի կատարելագործման համատեքստում կցանկանայի առանձնացնել Հայ-չինական գործարար համաժողովը, որը տեղի ունեցավ այս տարի Երևանում: Համաժողովը, որն, ըստ էության, դարձավ մեր երկրների կողմից երբևիցե կազմակերպված առավել լայնածավալ համատեղ միջոցառումը, նպատակաուղղված էր նոր կապերի հաստատմանը և փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը: Այս առումով ավելորդ չէ առանձնացնել նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նույնպես կայացավ ապրիլին:
Աշխարհում երկրների մեծամասնության համար շարունակվող տնտեսական դժվարությունների պայմաններում առևտրատնտեսական համագործակցության աճի նման դինամիկան, իհարկե, մեծամասամբ պայմանավորված էր այնպիսի օբյեկտիվ գործոնով, ինչպիսին Չինաստանի աննախադեպ զարգացումն է վերջին տասնամյակներում: Սակայն, խորապես համոզված եմ, որ մեր հարաբերությունների զարգացման գործում մենք այսպիսի ինտենսիվության չէինք հասնի, եթե չունենայինք ամուր քաղաքական հենասյուն և փոխըմբռնման բարձր մակարդակ, որոնք բնորոշ են Չինաստանի և Հայաստանի հարաբերություններին:
Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս Չինաստանի` այսօր համաշխարհային տնտեսության անվիճելի առաջնորդներից մեկի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը: Եվ մենք լի ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու վճռականությամբ` ոչ միայն փոխհարաբերություններում առկա դինամիկան պահպանելու, այլև Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության նոր ուղիներ և նոր փոխշահավետ ոլորտներ փնտրելու նպատակով:
Ձեր երկրի համար այս տոնական օրը կցանկանայի շնորհակալություն հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Չինաստանի կառավարությունն ամեն տարի անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը, ինչն, անկասկած, նպաստում է վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս տարի հունիսին Երևանում տեղի ունեցավ 40 մլն յուան արժողությամբ շտապօգնության 88 մեքենաների ընդունման-հանձնման պաշտոնական արարողությունը: Իրագործման փուլում է Հայաստանին քաղաքային նշանակության ավտոբուսների տրամադրման ծրագիրը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանն այդ անհատույց օժանդակության համար:
Կցանկանայի նաև նշել մեր երկու երկրբների միջև արագ զարգացող հումանիտար համագործակցությունը: Մեր երկրներում պարբերաբար անցկացվում են մշակույթի օրեր և մշակութային փոխանակությանն ուղղված տարբեր միջոցառումներ: Այս առումով, հատկապես, պետք է առանձնացնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը: Հաշվի առնելով հայ ուսանողների` Չինաստանում ուսանելու նկատմամբ աճող հետաքրքրությունը, չինական կողմը 20-ով ավելացրել է կառավարական կրթաթոշակների թիվը 2012-2013 ուսումնական տարվանից սկսած:
Ավարտելով խոսքս, թանկագին հյուրեր, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել բոլորին տոնի առթիվ և մաղթել երջանկություն ու բարեկեցություն»
:
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչունը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ժողովուրդների: «Հայ-չինական երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքում վերջին տարիներին ընդլայնվել են այն ուղղությունները, որոնց շուրջ երկու պետությունները զարգացրել են հարաբերությունները միմյանց միջև: Դրա վառ վկայությունը երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումն է»,- ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Վերջինս շնորհավորել է նաև վարչապետին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ