Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին





Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Ողջունելով վարչապետ Տիգրան Սարգսյանին` Էմիլ Բոկը նախ շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ առիթ է երկկողմ համագործակցության վերլուծության համար: Ռումինիայի վարչապետը կարևորել է այն ավանդական բարեկամական խոր կապերը և մարդկային արժեքավոր ներուժը, որ առկա են երկու ժողովուրդների միջև և որոնք ամուր հիմք են ստեղծում բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Իսկապես, Ռումինիայի հայկական համայնքը աշխարհի ամենահին հայկական համայնքներից է: 10-րդ դարից Ռումինիայում առկա էր հայկական համայնք: Մենք շնորհակալ ենք ձեր ժողովրդին, որ հայերի համար ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ մեր հայրենակիցները Ռումինիայում իրենց զգում են ինչպես տանը: Ռումինիայում այսօր տասնյակ հայկական եկեղեցիներ կան, հայկական համայնքը հնարավորություն ունի լիաթոք զբաղվել նաև մշակութային միջոցառումներով, տոնել ազգային, մշակութային տոներ: Այսօր մենք այցելել ենք եկեղեցի, թանգարան, ինչպես նաև կիրակնօրյա դպրոց: Հանդիպել ենք հայկական համայնքի ներկայացուցիչներին և նրանց հետ նշել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել շնորհավորական խոսքերի համար և հիշեցնել, որ 20 տարի առաջ Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դրա մեջ թերևս ինչ որ մի խորհուրդ կա, որ հենց անկախության տոնի հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելում է Ռումինիա»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կա պատմական լավ հենք հայ-ռումինական հարաբերություներն ի շահ մեր ժողովուրդների ծառայեցնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման խնդիրներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ոլորտներում: Երկուստեք կարևորվել է գործարարների միջև շփումների ակտիվացումը, ինչը հնարավորություն կտա գործարարներին ճանաչել երկու երկրների ընձեռած հնարավորությունները:
Կողմերը գոհունակություն են հայտնել սույն թվականի մարտի 10-ին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Առանձնակի կարևորվել են կրթական ու մշակութային կապերը, որտեղ արդեն կան շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության վարչապետը գոհունակություն է հայտնել մի շարք ուղղություններով ծավալվող հայ-ռումինական սերտ համագործակցության կապակցությամբ:
Էմիլ Բոկը հավաստիացրել է, որ Ռումինիան պատրաստակամ է խորացնել երկխոսությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, մասնավորապես հետաքրքրություն է հայտնել նաև քիմիայի, դեղագործության և օրգանիկ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ իրացնելու առումով: Անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններին:
Տիգրան Սարգսյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու այդ առումով նշեց, որ առանցքային է բոլոր պետությունների հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշումը խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ռումինական կողմը նշեց, որ աջակցում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա և շեշտեց, որ աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ