Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մեր երկրի հետ ՀԲ-ի համագործակցության ընթացքին, իրագործվող ծրագրերի արդյունավետությանը տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ մեր երկրի փոխգործակցությունը, որի արդյունքները, ըստ նրա, այսօր տեսանելի են Հայաստանի տնտեսության վերջին տարիների զարգացման տեմպերում: Տեղեկացնելով, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատել է երկու խոշոր կարևորագույն փաստաթուղթ՝ Աղքատության հաղթահարման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերը, վարչապետը կարևորել է այն փաստը, որ ՀԲ-ն ոչ միայն այս տարվա նոյեմբերին քննարկել և բարձր գնահատականի է արժանացրել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, այլև հայտնել է նշված ծրագրերի իրականացման հարցում կառավարությանն աջակցելու իր պատրաստակամությունը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արդեն սկսվել են 2004 թ-ից ՀԲ-ի կողմից Հայաստանին աջակցության հերթական միջինժամկետ ծրագրի քննարկումները: Կարևորելով այդ ծրագրի մշակման հաջողությունը, նա հույս է հայտնել, որ դրա իրագործմամբ Հայաստանում բանկի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները նոր թափ կստանան: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից բռնագաղթած փախստականների խնդրին, նշելով, որ փախստականների հարցը, նրանց վիճակը քաղաքականացնելու փոխարեն՝ մեր երկիրը զբաղված է այդ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ և արդեն բավականին աշխատանք է կատարել: ՀԲ-ի գործադիր տնօրենների խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակը, խոսել նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարի մասին ու պարզաբանումներ տվել նրանց հետաքրքրող տնտեսական, քաղաքական մի շարք հարցերի շուրջ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ