Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին

Նախօրեին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը մասնակցել և ելույթով հանդես է եկել համաժողովի բացման նիստին, որտեղ ելույթներ են ունեցել նաև Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը, Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը, Բելգիայի վարչապետ Իվ Լեթեմը, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ջոզեֆ Դոլը, և այլն: ԵԺԿ խմբի բյուրոյի ընդլայնված նիստին, Եվրոպական գաղափարների ցանցի և ԵԺԿ ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցում էին նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, լրագրողներ և այլն:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի բացման խոսքն ամբողջությամբ:

Հայատանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստում

«Մեծարգո Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք
Ինձ շատ հաճելի է մասնակցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության այս հանդիպմանը: Կցանականայի սկսել շնորհակալություն հայտնելով՝ կարևոր այս հավաքին բացման խոսքով դիմելու հնարավորության համար: Այսօր, ես պատիվ ունեմ ներկայացանելու ոչ միայն Հայաստանի կառավարութունը, այլև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այսպիսով, կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի և կուսակցական իմ գործընկերների ամենաջերմ ողջույնները ձեզ փոխանցելու համար: Այսօր մենք ականատեսն ենք Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դրամատիկ փոփոխությունների: Արաբական Գարնան համատեքստում մենք լսում ենք փոփոխությունների կոչեր: Այդ կոչերը մի միասնական նպատակ ունեն. նրանք պայքարում են ժողովրդավարական արժեքների հաստատման համար: Քսան տարի առաջ արաբական աշխարհից ոչ հեռու ժողովդավարության և փոփոխությունների համար կոչերն արվում էին խորհրդային փլուզման նախաշեմին՝ Հայաստանում: Մեր հետանկախական ժամանակաշրջանը նշանավորվել է շարժմամբ դեպի ժողովրդավարական իդեալներ: Այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց քաղաքական բազմազանության, քննարկումների, տնտեսական ազատության, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների: Իհարկե, այդ ճանապարհին մենք ունեցել ենք դժվարություններ: Չնայած հպարտ ենք մեր ձեռքբերումներով, սակայն կան նաև այդ ճանապարհից լուրջ շեղումներ: Մենք դեռևս ունենք լուրջ մարտահրավերներ, սակայն չնայած դրան` երբեք հարցականի տակ չենք դրել մեր հավատարմությունը հիմնարար եվրոպական արժեքներին, երբեք չենք տատանվել մեր ընտրած ճանապարհի վերաբերյալ: Եվրոպական միության հետ խոր քաղաքական և տնտեսական ինտեգրման ուղղությամբ մեր հաստատակամությունը երբեք չի տատանվել:
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նեկայումս իմ երկրի առաջնորդող քաղաքական ուժն է: Մենք ունենք հարուստ քաղաքական փորձ և լուսավոր պատմություն, որը մեկնարկել է խորհրդային ժամանակաշրջանում՝ այլախոհական շարժումներից: Մեր քաղաքական դոկտրինը ծագել է սահմանադրական ազատականության գաղափարներից, ինչպես նաև հայ ժողովրդի ավանդական արժեքներից և Հայ Առաքելական Եկեղեցուց: Մասնավորապես, մենք հավատարիմ ենք այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:
Որպես աջակողմյան քաղաքական կուսակցոթյուն՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դիմել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը վերահաստատելու Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությանն անդամակցելու մեր հաստատակամությունը: Մենք ձեզ հետ համագործակցելու և երկխոսելու հանձնառություն ենք ստանձնել, որովհետև մեք ընդհանուր քաղաքական ձգտումներ և նպատակներ ունենք: Վստահ եմ, որ Եվրոպայի համանման գաղափարները կիսող քաղաքական ուժերի հետ համագործակցության միջոցով կկարողանանք ընդլայնել մեր փորձառությունն ու հարստացնել մեր գաղափարախոսական հենքը: Ես հավատում եմ, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը մեր անդամակցությունը կհեշտացնի ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը և ինտեգրումը՝ ինչն ամբողջությամբ համապատասխանում է մեր կառավարության քաղաքականությանը:
Եվրոպական միությունը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Այն ուրույն հնարավորություն ունի մեր տարածաշրջանում դրական փոփոխությունների վրա ազդելու առումով: Դա ունի երկու պատճառ. առաջինը, Եվրոպական Միությունն ունի մեր երկրներում բարեփոխումներն առաջ մղելու հարուստ փորձ և ռեսուրսներ: Արևելյան գործընկերությունը, որը մեր տարածաշրջանում Եվրոպայի դիմապատկերն է, կոչված է հեշտացնելու լայնամասշտաբ բարեփոխումները մեր կյանքի բոլոր բնագավառներում:
Երկրորդ` երկխոսության, համագործակցության և փոխզիջման միջոցով, դժվարությունների հաղթահարման հիման վրա կառուցված Եվրոպական Միությունը, ուրույն դիրքում է՝ խթանելու նույն կառուցողական մոդելը մեր տարածաշրջանում: Սա, թերևս, ամենաէական ազդեցությունն է, քանզի վստահությունը, հանդուրժողականությունը և հաղորդակցությունը հաջող տարածաշրջանային համագործակցության բանալին են:
Շնորհակալություն»:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ