Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Բուխարեստի Հայոց կենտրոն





Ռումինիայի Հանրապետություն կատարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը մեկնարկել է Բուխարեստի Հայոց կենտրոն այցելությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին դիմավորեցին Ռումանահայոց թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանը, Ռումանահայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների այլ ղեկավարներ, գործարարներ և մտավորականներ, համայնքի անդամներ:
Դիմավորման ողջույնի խոսքերից հետո վարչապետը շրջել է կենտրոնում, եղել Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Դուդյան Մշակույթի տանը, Հայոց թանգարանում: Կառավարության ղեկավարն այցելել է Ռոմանահայոց միության կառույցներ` «Արարատ» և «Նոր Կյանք» հանդեսներ, «Արարատ» հրատարակչություն, միօրյա դպրոց: Այնուհետև մշակույթի տան սրահում վարչապետի ելույթ է ունեցել ներկաների առջև`շնորհավորելով նրանց Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անկախ պետականության կայացման մեջ իր նշանակալի ավանդն է ներդրել նաև հայ սփյուռքը: Տիգրան Սարգսյանը կարևորել է այն վիթխարի դերը, որ դարեր շարունակ խաղացել է ռումինահայ գաղութը` Հարավ-արևելյան Եվրոպայում հայ ինքնության պահպանման ուղղությամբ: Անդրադառնալով անկախության 20-րդ տարդարձի խորհրդին՝ վարչապետն ասել է. «20 տարի է ինչ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն և ինքնուրույն է տնօրինում իր ներկան ու կերտում ապագան: Ասուհետև մենք ենք պատասխանատու մեր ազգի ճակատագրի համար, մեր գործողություններով, մեր որոշումներով, այլ ազգերի պես ունենք անկախ պետություն, որն այլ պետությունների հետ միասին համաշխարհային պատմության մեջ պետք է թողնի իր հետքը»: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը առավել հզորանում է սփյուռքի հետ միասնականության շնորհիվ:
Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ռումինիայում էր գտնվում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին և Եվրոպական գաղափարների ցանցի ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ