Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներին


Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Անկախության 20-ամյակի տոնակատարություններից հետո այսօր մեր առաջին աշխատանքային օրն է։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ձեզ շնորհավորել այս հիասքանչ տոնի կապակցությամբ։ Oգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտերկրի մեր բոլոր գործընկերներին, ովքեր շնորհավորական ուղերձներ են հղել մեզ և մեզ հետ կիսում են այս տոնական տրամադրությունը։
Նախորդ նիստերից մեկում, հարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրությանը ներկայացրեցի տնտեսական վիճակը գնահատող որոշ ինդեքսներ։ Մասնավորապես, մեր երկրի վարկունակության ինդեքսը, որը հրապարակել էր միջազգային «Fitch Ratings» վարկանիշային կազմակերպությունը, արձանագրել էր մեր երկրի կայուն վիճակը, վարկունակության վարկանիշը թողել էր նույնը, իսկ կանխատեսումներն ապագայի նկատմամբ` կայուն։ Դրանից հետո հրապարակվել էր Ազգային մրցունակության զեկույցը, որը գնահատում է երկրների մրցունակությունը, և 142 երկրների շրջանակում մենք բարելավել էինք մեր դիրքը` վեց քայլով շարժվել առաջ։ Այս երկու շաբաթվա ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակվել։ Առաջինը «Heritage Foundation»-ի ազատության ինդեքսն է, որտեղ մենք նույնպես արձանագրել ենք առաջընթաց, ինչը չափազանց կարևոր է ճգնաժամից հետո, երբ մեր բազմաթիվ ցուցանիշներ վատթարացել էին, բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, և մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է։
Մյուս ցուցանիշը, որ հրապարակվեց, Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձևով, և կարևոր է, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից և Վրաստանից առաջ ենք գտնվում։ Եթե ազատության ինդեքսով մենք դեռևս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետև Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը։ Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է։
Ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ բոլոր վարկանիշները մեզ մոտ առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մենք իսկապես 2010-2011 թթ. մեծածավալ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել ձեզ հետ միասին, մի շարք օրենքներ ենք ընդունել և ակնհայտ է, որ այդ բոլոր ռեժիմների կիրառումը մեր ընդհանուր վարկանիշը բարելավում է։
Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վիճակագրական ցուցանիշները, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ։ Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ և փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, և դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է։ Այս գնահատականին միաժամանակ պետք է ավելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, ըստ որի մենք ամբողջությամբ գտնվելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, և այդ մակրոտնտեսական կարևոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք։
Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին։ Դեռևս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։ Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։ Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը։ Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլևս մեզ չի սպառնում, որովհետև որևիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման։
Այնպես որ, տոնական տրամադրություններին պետք է ավելացնենք լավատեսությունը, որի մասին են վկայում միջազգային վարկանիշային ցուցանիշները, ընդ որում` մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները և ցուցանիշները հրապարակում են։


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ