Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ իմ սրտանց շնորհավորանքները: Մեր երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության և հոգևոր մերձության ավանդույթների վրա, դրական զարգացում են ապրում: Զգալի հաջողություններ ենք արձանագրել առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, տրանսպորտային, մշակութային համագործակցության ոլորտներում: ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում ամրանում է մեր կառուցողական փոխգործակցությունը: Վստահ եմ, որ հայ-ռուսական գործընկերային կապերի հետագա զարգացումը լիովին համահունչ է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ