Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011

ՀՀ-ն ու ԵՄ-ն պատրաստակամ են էլ ավելի խորացնել հարաբերությունները՝ եվրոպական հարևանության նորացված քաղաքականության շրջանակում

Սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի կատարողականի վերաբերյալ հարցեր: Վարչապետը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի՝ 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել մեր երկրի՝ եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններին:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե - Հանդիպմանը մենք գոհունակությամբ արձանագրել ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվել են երկկողմ քննարկումները և դա հիմնավոր պատճառ ունի: Մենք երկուստեք հավատարիմ ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու սերտացմանը: Գտնում ենք, որ ինտենսիվ շփումները մեր միջև համահունչ են Հայաստանում բարեփոխումների օրակարգի ընդլայնմանը: Գնահատում ենք այն դրական առաջընթացը, որ Հայաստանը ձեռք է բերել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացումը և այլն: Որախ եմ հայտարարելու, որ Եվրոպական հանձնաժողովը վերջերս է հաստատել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրի շուրջ բանակցություններն սկսլեու որոշումը: ԵՄ-ի խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ իր կատար ածելու բարեփոխումներն Ասոցացման համաձայնագրի կարևորագույն ոլորտներում: Պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել ձեր երկրին՝ ներքին հավակնոտ բարեփոխումների իրականացման շուրջ և արդեն իսկ կրկնապատկել ենք այս ուղղությամբ տրամադրվող օժանդակությունը: Դեռևս անելիքներ կան, և ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ հիմնվելով ձեռք բերած շատ լավ առաջընթացի վրա: Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն արգասաբեր քննարկում ենք ծավալել, և ԵՄ-ն ու Հայաստանը պատրաստակամ են էլ ավելի խորացնել հարաբերությունները եվրոպական հարևանության նորացված քաղաքականության շրջանակում: Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը կարևոր հանգույցային կետ է լիենլու, որտեղ կվերահաստատվի և նոր լիցք կհաղորդվի Արևելյան գործընկերության ծրագրին, որպեսզի դրա մասնակից պետություններն էլ ավելի մոտենան Եվրամիությանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շտեֆան Ֆյուլեին այս կարևոր և օգտակար հանդիպման համար: Հանդիպման ընթացքում իրականացրեցինք մտքերի փոխանակում՝ մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեցինք 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող գործողություններին:
Շնորհակալ ենք մեր Եվրամիության գործընկերներից, որոնք դրական են գնահատել այն քայլերը, որ վերջին ամիսների ընթացքում իրականացրել ենք: Շնորհակալ ենք նաև Եվրամիության օժանդակության համար, որն ավելացնելու է այն ֆինանասավորումը և տեխնիկական օժանդակությունը, որն ուղղվելու է մեր կողմից ներկայացված 33 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգից բխող միջոցառումների իրականացմանը: Մենք համոզմունք ենք հայտնել, որ մեր երկիրն ամբողջությամբ ի վիճակի է կատարել ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները: Համոզված ենք նաև, որ շատ շուտով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին հայտարարությունն իրեն սպասեցնել չի տա:

Հարց - Հարցս ուղղում եմ Պարոն Ֆյուլեին: Հայաստանի պաշտոնյաներից մենք հաճախ ենք լսում, որ Եվրահանձնաժողովը պետք է այսպիսի մոտեցում որդեգրի. որքան շատ բարեփոխում, այնքան շատ աջակցություն: Այս մոտեցումը ձեզ համար որքանո՞վ է ընդունելի:

Շտեֆան Ֆյուլե - Եթե Հայաստանը շարունակի իր շատ լավ աշխատանքը բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ապա միանշանակ կհամապատասխանի Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքականության ձեր նշած սկզբունքին: Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված բարփոխումների իրականացմանը: «Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարևանների նկատմամբ:
Այսօր ես պարոն վարչապետից ստացա Հայաստանի բարեփոխումների նոր օրակարգը: Պայմանավորվել ենք մեր հետագա քայլերի շուրջ, որոնք համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի միջև համաձայանեցված գործողություններին, թե ինչպես համատեղ ձևավորել այն գործիքակազմը, որը կօգնի մեր հայ գործընկերներին, որպեսզի նրանք կատարելագործեն բարեփոխումների կառավարումը: Շատ կարևոր է, որ ողջ հայ ժողովրդին տեղեկացնենք, որ այն, ինչ անում ենք՝ կոնկրետ օգուտներ է բերելու:
Եթե դիտարկենք ԵՄ-ի նոր հարևանության քաղաքականությունը, որը վերանայվել է հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի կողմից, ապա այնտեղ ձևավորված են նոր սկզբունքներ, որոնցում մանրամասնեցվել են կոնկրետ գործիքներ: Շուտով Արևելյան գործընկերության քաղաքականության ծրագրի մասնակից պետությունների համար մենք հայտարարելու ենք «Օժանդակություն գործընկերների բարեփոխումներին և ներառական աճին» խորագրով երկամյա ծրագրերի նոր փաթեթի մասին, որի շրջանակում առաջիկա երկու տարիների ընթացքում լրացուցիչ գումարներ կարող են հատկացվել վերջիններիս: Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաև ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ