Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 սեպտեմբերի 2011

Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցը Բրյուսել





Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել:
Տիգրան Սարգսյանը Բրյուսելի իր կեցավայրում նախ հանդիպել է Լիեժի քաղաքապետ Վիլի Դըմեյերին, ով վարչապետին է ներկայացրել քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը և խնդրել Հայաստանի աջակցությունը՝ «Միջազգային Էքսպո-2017»-ը Լիեժում անցկացնելու հարցում: Ըստ Վ. Դըմեյերի՝ վերջին տարիներին Լիեժի զարգացման տեմպերը, տնտեսական աճը, եվրոպական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Բելգիայում մեծաթիվ դիվանագիտական առաքելությունների առկայությունը դարձել են այն հիմնական խթանիչ գործոնները, որ թույլ են տվել քաղաքային իշխանություններին հայտ ներկայացնել էքսպոն Լիեժում անցկացնելու համար: Հերթական էքսպոյի անցկացման վայրը որոշվելու է «Bureu International des expositions» կազմակերպության 157 անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի քվեարկությամբ: Ըստ Լիեժի քաղաքապետի՝ իրենք սկսել են էքսպոյի անցկացման շուրջ իրականացնել քարոզարշավ և ուրախ են, որ առաջինն իրենց ծրագրերին ծանոթացնելու հնարավորություն են ստացել Հայաստանի վարչապետին:
Լիեժում 2017 թ. էքսպոն անցկացնելու գաղափարն առավել հանգամանալից ներկայացնելու նպատակով վարչապետը Վ. Դըմեյերին հրավիրել է Հայաստան:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 7-9-ը Երևանում կայանալիք «Բելգիական շաբաթը Հայաստանում» խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր: Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն բելգիական գործարար հատվածի մոտ 50 ներկայացուցիչներ, ովքեր բացի համաժողովին մասնակցելուց՝ հանդիպումներ կունենան նաև հայաստանյան իրենց գործընկերների հետ՝ կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Գործարար համաժողովին կմասնակցեն երեք տարբեր պատվիրակություններ՝ Բելգիայի ֆլամանական և վալոնական մասի գործարարներ, ինչպես նաև «Agoria business club»-ի ներկայացուցիչներ:
Վալերի Սաֆարյանը վարչապետին տեղեկացրել է, որ Բելգիայի ֆլամանական մասը հիմնականում մասնագիտացած է շինարարության, ճանապարհաշինության, ադամանդագործության և աղբահանության ոլորտներում, իսկ վալոնական մասը՝ սննդի արդյունաբերության, էներգետիկայի, քիմիական և դեղագործական արդյունաբերության, ինչպես նաև կաշվի վերամշակման ու արտադրության ոլորտներում: Ըստ հայ-բելգիական առևտրային պալատի նախագահի՝ բելգիացի գործարարների մոտ առկա է մեծ հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ. Հայաստանը վերջիններիս համար բիզնես ոլորտում դիտարկվում է որպես տարածաշրջանային կենտրոն:
Ի տարբերություն Բելգիայի ֆլամանական մասի, վալոնական մասի գործարար համայնքի ներկայացուցիչները ծանոթ են Հայաստանին՝ Վալոնիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության՝ Հայկական զարգացման գործակալության հետ համատեղ իրականացված «ARMENWAL» ծրագրից:
Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Բրյուսել կատարած աշխատանքային այցը վարչապետը կեզրափակի «European press club»-ում հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ