Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Երևանի «Քվանտ» վարժարանի՝ այս տարվա հոկտեմբերին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացած աստղագիտության միջազգային օլիմպիադայի մրցանակակիր թիմի 4 անդամներին և ղեկավարներին: Վարչապետը շնորհավորել է պատանի աստղագետներին և նրանց ուսուցիչներին ձեռք բերած բարձր նվաճման՝ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալների և մեկ հատուկ մրցանակի արժանանալու առթիվ: Նա իր գոհունակությունն է հայտնել հանրապետության դպրոցական թիմերի և, մասնավորապես, «Քվանտ» վարժարանի պատանի գիտնականների միջազգային օլիմպիադաներում ունեցած ելույթներից ու նոր հաջողություններ է մաղթել նրանց հանրապետական, միջազգային գիտական մրցույթներում և ուսման մեջ: Օլիմպիադայի մրցանակակիրներն ու նրանց ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ հանրապետության դպրոցական օլիմպիական թիմերի նկատմամբ դրսևորած մեծ ուշադրության և միջազգային մրցույթներին տաղանդավոր պատանիների մասնակցության ապահովմանն ուղղված աջակցության համար: Հանդիպման ավարտին վարչապետը նվերներ է հանձնել օլիմպիադայում հաղթած պատանիներին:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ