Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 սեպտեմբերի 2011

Պետությունն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Աղետի գոտում բնակարան ստանալու փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը

Իր նիստում կառավարությունն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերով բնակարան ստանալու հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների վերջնաժամկետ է սահմանել 2011 թ. նոյեմբերի 1-ը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մենք պատշաճ ձևով իրազեկենք մեր բոլոր քաղաքացիներին, որ վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Նաև համայնքապետերը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 1-ին արդեն ցուցակների ճշգրտման գործընթացն ամբողջությամբ ավարտվում է։ Մենք աղետի գոտու վերականգնման աշխատանքների վերջին փուլն ենք իրականացնում, և սպառվում են այն միջոցները, որոնք ծրագրել էինք։ Մեր ծրագիրը նախատեսված էր շուրջ 7 հազար անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու համար։ Արդյունքում ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորություններն անօթևանների, մասնավորապես, այն ընտանիքների նկատմամբ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանված էին մեր կողմից։ Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այդ ցուցակների ճշգրտումը բավական բարդ գործընթաց է և պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում աղետի հետևանքով անօթևան դարձածները և սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները փորձում են այս ծրագրից օգտվել, և շատ դժվար է այդ տարանջատումն իրականացնել, որովհետև շատ հաճախ իսկապես սոցիալապես անապահով ընտանիքներ նույնպես ցանկություն ունեն օգտվել ծրագրից, բայց օբյեկտիվ չափանիշները, որոնք դրված են ծրագրի հիմքում, թույլ չեն տալիս այդ։ Դրա համար ունենք սոցիալական այլ ծրագրեր, և երեկ քաղաքաշինության նախարարը նաև Ազգային ժողովում հայտարարեց, որ նախարարական կոմիտեում քննարկվել է բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրը։ Հայաստանում ունենք 21 հազարից ավելի բազմաբնակարան շենք, և, ցավոք, դրանց զգալի մասը «խրուշչովյան» տարիներին կառուցված շենքերն են, որոնց ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, և դրանք վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն։ Այդ պատճառով, ավարտելով այս ծրագիրը, 2012 թ. արդեն պետք է ձեռնամուխ լինենք նորի իրականացմանը։ Հայեցակարգը հավանություն է ստացել նախարարական կոմիտեում, հանրային քննարկում կկազմակերպենք, և արդեն պարտավոր ենք լինելու ամեն տարի գումար հատկացնել բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար։ Միջազգային փորձագետներ են աշխատել այս փաստաթղթի վրա, տվել են իրենց եզրակացությունները, թե ինչպիսին է այսօր աշխարհի լավագույն փորձը, և բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք այս խնդիրը լուծելու համար։ Սոցիալապես անպահով ընտանիքները նույնպես պետք է իմանան, որ մենք այս փուլում լուծեցինք անօթևանների խնդիրը, բայց երկրորդ փուլում, բնականաբար, ուշադրության կենտրոնում հայտնվելու են առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն այդպիսի խնդիրներ։
Հիմա մենք մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ը փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է»։

Կառավարությունը հաստատել է`
- «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով անցկացված «Կոտայքի մարզի Քասախի N2 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքի ձեռքբերում» մրցույթի արդյունքը` 428 մլն 572 հազար 676 դրամ պայմանագրային արժեքով հաղթող ճանաչելով «Ագաթ-777» ՍՊԸ-ն։ Մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզի Փարպիի դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերման մրցույթի արդյունքում տնտեսված 7 մլն 200 հազար դրամը հատկացվել է նույն մարզի Արագածի N2 միջնակարգ դպրոցի շենքի դրենաժային համակարգի կառուցմանը և հատակի հիմնանորոգմանը,
- մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման վկայագրի ձևը։


Կառավարությունն աջակցում է ներդրումային ծրագրերին

ՀՀ կառավարությունն իր որոշումներով փոփոխել և լրացրել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելու իր ավելի վաղ ընդունած որոշումը` ստեղծվելիք ջերմոցային տնտեսությանն անհրաժեշտ մոտ 40 ապրանքատեսակների ներկրումը դյուրացնելու նպատակով, թույլատրել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ և Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը մինչև համապատասխանաբար 2012 թ. սեպտեմբերի 8-ը և 2014 թ. օգոստոսի 25-ը։ Երկու ընկերությունն էլ ունեն արտահանման ուղղվածություն, ինչը կարող է խթանել նոր ներդրումների իրացումը և արտաքին շուկաներում մեծացնել տեղական արտադրանքի մրցունակությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես հետաքրքրվել է նոր աշխատատեղերի բացման խնդրով։ «Ռուսալ Արմենալն», օրինակ, մտադիր է մոտ երեք տասնյակով ավելացնել լրացուցիչ աշխատատեղերի թիվը։ Ինչ վերաբերում է «Գլորիա» կարի ֆաբրիկային տրված արտոնությանը, ապա այն, Տիգրան Սարգսյանի խոսքով, համահունչ է անցյալ տարի կառավարության հաստատած թեթև արդյունաբերության զարգացման ծրագրին, որն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը։ Նշված ծրագրից է բխում ոլորտի ձեռնարկություններին սարքավորումներ ներմուծելու դեպքում արտոնյալ պայմաններ տրամադրելու իրողությունը։
Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին ապահովել 184 մլն 307 հազար 296 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարումը` հիմք ընդունելով ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։ «Սա սոցիալական լուրջ աջակցություն է` ուղղված անապահով խավին, - շեշտել է վարչապետը։ - Ցուցակները տրամադրվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Դրանք այն ընտանիքների ճշգրտված տվյալներն են, որոնք մի կողմից գազի սպառող են, մյուս կողմից` սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում են։ Տարեկան կտրվածքով նրանք ստանալու են շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որպեսզի գազի սակագների բացասական ազդեցությունը չզգան իրենց վրա»։
Հաշվի առնելով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ համապատասխան գրությունը, ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից փոխանցել «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը։ Միաժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորվել է ՀՀ կառավարության անունից ստորագրել նշված «Համաձայնությունը»։


Արվում է գործարար միջավայրի բարելավման հերթական քայլը

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն ավելի դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ։ Դա վերաբերում է առողջապահության բնագավառում իրականացվող թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի արտոնագրման գործընթացին։
Իր չորս որոշումներով կառավարությունն իր նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են տրանսպորտային միջոցների դեղին հիմնագույնի համարանիշների տրամադրման գործընթացում կատարվող փոփոխություններով։ Որոշումների փաթեթի ընդունմամբ լիզինգային կազմակերպություններն օրենսդրական հնարավորություն կստանան լիզինգի առարկա տրանսպորտային միջոցը լիզինգառուին ի սեփականություն տրամադրելիս անմիջականորեն նրան տրամադրել նաև այդ տրանսպորտային միջոցին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշները։ «Սրանով մենք հեշտացնում ենք մեր քաղաքացիների կյանքը, - նշել է Տիգրան Սարգսյանը։ - Խոսքը հատկապես վերաբերում է լիզինգ իրականացնելիս գործարքի կողմերին ընձեռվող այս հնարավորությանը»։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը։ Հաջորդ որոշմամբ սահմանվել են ենթակառուցվածքների շահագործման իրավունքը շնորհատուի կողմից օպերատորին հանձնելու գործընթացի փաստաթղթավորման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ «Այս որոշումների հիմնական դերն այն է, որ օպերատորների հետ պայմանագիր կնքելիս հստակեցվում է, թե որն է կոնցեսիոն պայմանագիրը, որը` ոչ», - պարզաբանել է վարչապետը։
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի մասնաճյուղին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 3 մլն 9 հազար 600 դրամ։

Առաջարկվում է արտոնություն տալ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի շինարարությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իրան-Հայաստան» 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքի նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու ՀՀ օրենքի նախագծին։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն` պատվիրատուին են թողնված ՀՀ-ում առաջացող հարկերն ու մաքսավճարները, ուստի ծրագրին ՀՀ աջակցությունը կլինի տրամադրվող հարկային և մաքսային արտոնությունը։
Կառավարության հավանությունն է ստացել «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել պարգևատրվողի կողմից որպես պարգև ստացած մարտական զենքի ժառանգման հետ կապված հարաբերությունները, հստակեցնել արտոնագրի և թույլտվության ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, սահմանել զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման ընթացակարգը, ինչպես նաև քաղաքացիական ինքնապաշտպանական զինատեսակներից հանել անփող հրացանը, ինչը հասարակական անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիք կլինի։
Նիստում հավանություն է տրվել «Սահմանադրական դատարանի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով նախատեսվում է կենսագործել ՍԴ համապատասխան որոշումները, վերացնել վերը նշված օրենքների և ՀՀ սահմանադրության անհամապատասխանությունը։
Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է Գեղարքունիքի մարզի Գետիկի համայնքի ավագանու անդամների 2011 թ. հոկտեմբերի 2-ի, Արարատի մարզի Նշավանի համայնքի ղեկավարի 2011 թ. հոկտեմբերի 9-ի, Արմավիրի մարզի Տանձուտի համայնքի ղեկավարի, Շիրակի մարզի Ողջիի համայնքի ավագանու անդամների 2011 թ. հոկտեմբերի 16-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Կառավարությունը փոխել է Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի վարչական սահմանում գտնվող հողերի մի մասի կատեգորիան` փոքր հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հորդորել է ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 19-ին բացվելիք «Հայրենիք-Սփյուռք» համաժողովին` քննարկելու հայությանը հուզող համազգային ծրագրերը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ