Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 դեկտեմբերի 2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ Ե Լ Ո Ւ Յ Թ Ը ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ -------------------------------------------------------------------------------------------------- ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության կառավարութ֊յու֊֊նը ՀՀ սահմանադրության 89-րդ և 90-րդ հոդ֊ված֊նե֊րին հա֊մապատասխան ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներ֊կայացրել ՀՀ 2004 թվա֊կանի պե֊տական բյու֊ջեի նա֊խա֊գիծը, որի վե֊րա֊բերյալ արդեն իսկ կայացել են նախնական քննարկումներ Ազ֊գա֊յին ժողովի մշտա֊կան հանձնա֊ժո֊ղով֊նե֊րում: Հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք արդյունավետ աշխատել և շահագրգիռ ու կառուցողական քննարկումների արդյունքում մինչև տարեվերջ կհաստատենք 2004թ. բյուջեն և եկող բյուջետային տարին ևս կսկսենք ժամանակին: Երկրի տնտեսության համար տարին հաստատված և իրատեսորեն ծրագրված բյուջեով սկսելու կարևորությունը, կարծում եմ, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի: Վերջին տարիներին կարևորագույն այս փաստաթղթի ժամանակին ընդունումը հնարավորություն է տվել կառավարությանը ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ժամանակին կատարել նախատեսված ծախսերը: Այժմ համառոտ ցանկանում եմ ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են հաջորդ տարվա բյուջեին: գ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության պե֊֊տա֊֊կան բյուջեի նախագիծը մշակվել է երկարաժամկետ ռազ֊մա֊վա֊րա֊կան հիմ֊քե֊րի վրա: Խոսքը գնում է մասնակցային լայն գործընթացի արդյունքում այս տար֊վա օգոստոսին ՀՀ կառա֊վա֊րու֊թյան ընդունած աղքա֊տու֊֊թյան նվազեցման ռազմա֊վա֊րա֊կան ծրագ֊րի մասին: Այս ծրագրով, որն ի դեպ ընդգր֊կում է մինչև 2015 թվականը ընկած ժա֊մա֊նա֊կա֊հատ֊վածը, բազմակողմանի վերլուծության արդ֊յունքների հի֊ման վրա սահմանվել են այն միջոցառումները և խնդիրները, որոնց իրականացման կամ լուծման շնոր֊֊հիվ հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտե֊սու֊թյան զարգացման բարձր տեմ֊պեր, հասարակության բարեկեցության արժանի մակարդակ, դրա֊նով իսկ անհրաժեշտ պայ֊֊ման֊ներ ստեղծելով Հայոց պետականության հիմքերի շարունակական ամ֊րապնդ֊ման հա֊մար: գ Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ առա֊ջին անգամ պետա֊կան բյուջեի նախագիծը մշակվել է երկա֊րա֊ժամկետ զարգացման ռազմավարության հիմնադրույթների համապատասխան ՀՀ կա֊ռավա֊֊րու֊թ֊յան ընդունած՝ հանրապետության տնտեսության բոլոր ոլորտ֊ներն ընդգրկող ՀՀ 2004-2006թթ. պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրի հիման վրա: գ Երրորդը, որ կցանկանայի ընդգծել, այն է, որ ըստ նա֊խա֊գծի 2004 թվականին պահպանվելու են պե֊տական բյու֊ջեի հարկային եկա֊մուտների հավաքագրվող ծավալների աճի բարձր տեմպերը, (բացարձակ աճը 2003 թ. ծրագ֊րա֊յին մակարդակի համեմատությամբ կկազմի ըն֊֊թա֊ցիկ տարվա հաստատ֊ված մուտ֊քերի 116.2% և 2002 թ. փաստացիի համեմատությամբ` 131.6%-ի չա֊փով); պայ֊մա֊նա֊վոր֊ված ինչ֊պես տնտեսութ֊յան զար֊֊գացման ընդհա֊֊նուր միտումներով, այնպես էլ հար֊կա֊հավաքման բնա֊գա֊վառում վարչարարության բա֊րե֊լավման և հար֊կային օրենսդրության լրա֊մշակ֊ման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախա֊տես֊վող քայլերով (համապատասխան օրենքների նախագծերը կառավարության կողմից ներկայացված են Ազ֊գային ժո֊ղովին): Վերը նշվածը հնարավորություն է ընձեռում որոշ չափով փոխհատուցել 2003 թվականի համեմատությամբ պետական բյու֊ջեի մուտ֊քե֊րի կո֊րուս֊տը արտաքին աղբ֊յուրներից սպա֊ս֊֊֊վելիք վարկերի, պաշ֊տոնական տրանս֊ֆերտ֊նե֊րի և այլ ստա֊ցում֊նե֊րի գծով ( 2003 թվա֊֊կանի համեմատ նվազել է Հո֊լանդիայի կառա֊վա֊րու֊թ֊յու֊նից սպասվելիք պաշ֊տո֊֊նական տրանս֊֊ֆերտի գումարը, չեն նախատեսվել մուտ֊քեր Համաշխարհային բան֊կից SAC տեսակի վար֊֊կե֊րի, «Լինսի» հիմնադրամից և Վրաստանից՝ վարկի մար֊ման գծով): 2003 թվա֊կա֊նի համապատաս֊խան մուտքերի գծով հաս֊տատ֊ված մա֊կար֊դա֊կի համե֊մատ, միայն պաշտոնական տրանս֊ֆերտների գծով մուտքերի կորուստը եկող տարի կկազմի մոտ 53.2 մլրդ դրամ: Արդյունքում, այս պայ֊ման֊նե֊րում 2004 թվա֊կանին բյուջետային եկամուտների ամբողջ գումարը կկազմի 269.1 մլրդ դրա֊մ կամ 2003 թվա֊կա֊նի համար ծրագրավորված 286.8 մլրդ դրա֊մի հա֊մե֊մատ 17.7 մլրդ դրամով կամ 6.2 %-ով պակաս: գ Չորրորդ առանձնահատկությունն այն է, որ դրա հետ մեկտեղ 2004 թվականին պահպանվելու են պե֊տական բյու֊ջեի դե֊ֆի֊ցի֊տի նվազման միտումները: Այսպես, ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորվող դեֆիցիտի գումարը՝ 42.4 մլրդ դրամ, ՀՀ 2003 թվա֊֊֊֊կա֊֊նի պետա֊կան բյու֊ջեով հաստատված հա֊մադ֊րելի ցու֊ցա֊նիշների նկատ֊֊մամբ նախա֊տեսված է համապա֊տաս֊խա֊֊նաբար 4.8 մլրդ դրամ նվա֊զե֊ցու֊մով: ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի նախագծի դեֆիցիտի և 2004 թվա֊կա֊նի ծրագ֊րա֊վորվող համախառն ներ֊քին արդյուն֊քի տո֊կո֊սա֊յին հարաբերակցությու֊նը կան֊խա֊տես֊֊վում է ՀՆԱ-ի 2.5 %-ի չափով, 2003 թվականի համար ծրագ֊֊րա֊վոր֊ված և 2002 թվա֊կանի փաստացի ցուցանիշների՝ հա֊մա֊պա֊֊֊տաս֊խա֊նա֊բար 3.2%-ի — 2.6 %-ի դիմաց: գ Պետական բյուջեի առանձնահատկություններից կնշեի նաև այն, որ հանրապետությունում ներկայումս 5 հազ. դրամ կազմող ամսական աշխատավար֊ձի նվազագույն շեմը 2004 թվա֊կա֊նին նախատեսվում է բարձրացնել մոտ 2,6 անգամ` այն սահմա֊նելով 13 հազ. դրամի չափով: Այսինքն 2004 թվա֊կա֊նին հանրապետությունում չի լինի մեկը, որը ամ֊սա֊կան ստա֊նա 13 հազ. դրամից ցածր աշխատավարձ: Սա դրվել է ՀՀ 2004 թվականի պետական բյու֊ջեի նախագծի հաշվարկների հիմքում: Ընդ որում, հարկ է նշել, որ հիմնական ճյուղերի աշխատողների մի֊ջին ամ֊սական աշխատավարձի ծրագրավորվող ցուցանիշները գերազանցում են (որոշ դեպքերում` էա֊կան չափով) նշված նվազա֊֊գույն շեմը: գ ՈՒզում եմ առանձնացնել ևս մեկ կարևոր հանգամանք` ղեկավարվելով վերը նշված ծրագրերի դրույթներով, կառա֊վա֊րու֊թ֊յու֊նը 2004 թվա֊կանին շուրջ 106,5 մլրդ դրամ ներդրում֊֊ներ է նախա֊տե֊սում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում: Հարկ է նշել, որ հիշյալ ճյու֊ղե֊րում պետական բյուջեից 2004 թվականին ֆինանսավորվող ծախսերի 2003 թվականի մակարդակի հա֊մե֊մա֊տությամբ` ան֊վա֊նական մեծության շուրջ 16,2 մլրդ դրամ աճով հանդերձ, նախատեսվում է նաև դրանց հարա֊բե֊րակ֊ցու֊թյան 0,41 տոկոսային կետով աճ ՀՆԱ-ի նկատմամբ (նշված հարաբերակցությունը 2004 թվա֊կանի համար նախագծվում է 6.28%, 2003 թվականի 5,87 %-ի նկատմամբ): Սոցիալական բնա֊գա֊վա֊ռի ճյու֊ղերում եկող տարի պետական ներդրումները կկազմեն բյուջեի ծախ֊սե֊րի ընդ֊հա֊նուր գումարի մեկ երրորդը: Մասնավորապես՝ - կրթության ոլորտում` պե֊֊տա֊կան բյուջեից ներդրումները 2004 թվականին ծրագ֊րավորվել են 39,3 մլրդ դրա֊֊մի չա֊փով, մինչ այդ ընկած ժամանակահատվածում գրանցված բյուջետային հատկացումների ամենաբարձր ծրագ֊րային մակարդակի՝ 31,8 մլրդ դրամի դիմաց, որը մոտ 7,5 մլրդ դրամով կամ 23,4 %-ով ավելի է 2003 թվականի համար նախատեսվածից: Կրթության ծախսեր / ՀՆԱ հարաբերության մեծությունը 2004 թվականին նախատեսվում է 2,3 %-ի չա֊փով, 2003թ. ակնկալվող 2,1 %-ի դիմաց: Նշվա֊ծը, հանրակրթական բնագավառում օպ֊տի֊մա֊լաց֊ման գծով միջոցա֊ռում֊ների իրականացման հետ մեկ֊տեղ հնարա֊վո֊֊րու֊֊թյուն կընձեռի բարձ֊րաց֊նել հանրակր֊թա֊կան ուսուցման համակարգի ուսու֊ցիչ֊նե֊րի, վարչական, ուսումնաօժանդակ և տնտե֊սա֊կան անձ֊նա֊կազ֊մի մի֊ջին ամ֊սա֊կան աշխատավարձը: 2004 թվականին ուսու֊֊֊ցիչ֊նե֊րի միջին ամսական աշխատավարձի բարձրացումը INSERT INTO `news` VALUES (1 դրույքի հաշ֊վով) 2003 թվականի միջին մակարդակի համեմատությամբ կլինի 1,7 ան֊գամ, որի արդյունքում այն կհասցվի 30585 դրամի (ներ֊կա֊յիս 18195 դրամի դի֊մաց): 1,7 անգամ կբարձրանա նաև վար֊չական անձ֊նակազմի մի֊ջին ամսական աշխատավարձը, արդյունքում հասնելով 31311 դրամի (ներկայիս 18470 դրամի դի֊մաց); իսկ ուսում֊նա֊օժան֊դակ և տնտե֊սական անձ֊նա֊կազմի մի֊ջին ամսական աշխատավարձը կբարձրանա 1,75 անգամ և կհաս֊նի 13513 դրա֊մի (ներկայիս 7718 դրամի դի֊մաց): - սոցիալական ապահովության և սոցիալական ապա֊հո֊վա֊գրու֊֊թյան բնագավառում պետա֊կան բյուջեից ներդրումները կկազմեն 35,1 մլրդ դրա֊մ, որը մոտ 4.6 մլրդ դրամով կամ 15,2 %-ով ավելի է 2003 թվականի բյուջետային հատկացումների 30,5 մլրդ դրամից: Նշված ոլորտի ծախսեր / ՀՆԱ հարաբերության մեծութ֊յունը 2004 թվականին նախատեսվում է 2,07 %-ի չափով, 2003թ. ակնկալվող 1,98 %-ի դիմաց: Արդյունքում, 2003 թվականի նկատ֊մամբ աղքատության ընտանեկան նպաստ֊ների գծով ծախսերի աճը կկազ֊֊մի 3,3 մլրդ դրամ, որը նպատակ ունի մոտեցնելու մեկ շնչին ընկնող նպաս֊֊տի չափը աղ֊քա֊տության պա֊րե֊նա֊յին գծին՝ պահպանելով ներկայիս նպաստառու ընտա֊նիք֊ների թիվը: Նախա֊տես֊վել է նպաստի իրա֊վունք ունե֊ցող ընտանիքի յուրաքանչյուր երեխային տրվող հավելման չա֊փի բարձրացում: Մեկ ընտանիքի հաշ֊վով տրվող միջին նպաստի չափը 2004 թվականին նախատես֊վում է 2003 թվականի միջին մակարդակի հա֊մե֊մատ ավե֊լաց֊նել մոտ 2 հա֊զ. դրամով կամ 25,8 %-ով, այն հասցնելով 9650 դրամի (2003 թվականի 7670 դրա֊֊մի դի֊մաց): Ընթացիկ տարվա համեմատությամբ 2004 թվականին` ավելի քան կրկնակի (67,8 %-ով) ավե֊լաց֊վելու է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտ֊նե֊րին պե֊տա֊֊֊կան աջակ֊ցութ֊յան գծով բյուջետային հատկացումների ծավալը, իսկ այդ աջակցությունը ստացողների թվաքանակը կաճի 27,3 %-ով: 2004 թվականի հունվարից «ՀՀ պետական կենսա֊թոշակ֊ների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով նա֊խա֊տեսված համա֊պա֊֊տաս֊խան ժամանակահատվածների (այն է` ոչ ապահովա֊գրական ստաժի) համար ծախսերը, որոնք կազմում են 835 մլն դրամ, կհատուցվեն պե֊տա֊կան բյուջեից, դրանով իսկ հնա֊րա֊վո֊րու֊թ֊յուն ստեղծելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի բյու֊ջե֊ում սոցիալական ապա֊հո֊վա֊գրու֊թյան ծրագ֊֊րերի ֆինան֊սա֊վորման նպա֊տա֊կով այդ գումարի չափով լրացուցիչ ֆի֊նանսական միջոց֊նե֊րի ազա֊տման հա֊մար: Հարկ է նշել, որ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի բյուջեի նա֊խագ֊ծի կեն֊սա֊թո֊շակային ապահովագրության և ապահովության համար նախատեսվող ծախսերի հաշվարկ֊ները կա֊տար֊վել են նկատի առնելով հիմնական կենսաթոշակի գործող չափը` 3000 դրամ, 2004 թվա֊կա֊նի հունվարի 1-ից ապահո֊վագրա֊կան ստաժի մեկ տարվա արժեքի` 2003 թվականի հոկ֊տեմ֊բերի 1-ից գոր֊ծող 120 դրամ չափի դիմաց, ինչպես նաև նոր սահմանվող 140 դրամ չա֊փը, աշխատան֊քային և սոցիալական կենսաթո֊շա֊կա֊ռու֊նե֊րի ընդ֊հանուր թվաքանակը, միջին աշխա֊տան֊քա֊յին ստա֊ժի տևողությունն ու զբաղվածության, սո֊ցիալական ապահովագրության առան֊ձին պե֊֊տական ծրագրերի բազային ցուցանիշները: Ընդ֊հանուր առ֊մամբ, միջին ամսական կենսա֊թո֊շա֊կի չափը 2004 թվականին կկազմի 7680 դրամ (ներկայիս 6280 դրամի դիմաց) կամ աճը կկազմի 22.3 %: Ընդ որում սպայական անձնակազմի զին֊ծա֊ռա֊յողների և նրանց ըն֊տա֊նիքների անդամ֊֊նե֊րի միջին ամսական կենսա֊թոշակի չափն աճելու է՝ 1520.4 դրամով — 2004 թվականին կազ֊֊մելու է 19815.9 դրամ՝ 2003թ.՝ 18295.5 դրամի դիմաց իսկ, 1990-1994թթ. մարտական գոր֊ծո֊ղու֊թյուն֊նե֊րի մասնակից զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսա֊թոշակ֊նե֊րի չափերը նա֊խա֊֊տես֊վում է բարձրացնել 20%-ով: 2004 թվականին ծրագրվել է կեն֊սա֊թո֊շակներ վճա֊֊֊րել շուրջ 542 հա֊֊զար կենսա֊թո֊շա֊կա֊֊ռուի, որից աշ֊խատանքային կենսաթոշակ՝ մոտ 485 հա֊զարին, սո֊ցիա֊լական՝ շուրջ 46 հա֊զա֊րին, շարքային զին֊֊ծա֊ռա֊յող֊նե֊րին վճարվող կենսաթոշակը` շուրջ 20 հազար կենսա֊թո֊շակառուին: Առողջապահության ոլորտում 2004 թվականին նախատեսվում են 24,5 մլրդ դրամ պետա֊կան ներ֊դրում֊֊ներ, որը գերազանցում է 2003 թվականի տարվա ծրագրավորված մակարդակը 3,7 մլրդ դրամով կամ 17.8 %-ով: Առողջա֊պա֊հու֊թյան ծախսեր / ՀՆԱ հարաբերության մեծությունը 2004 թվականին նախատես֊վում է 1,44 %-ի չա֊փով, 2003թ. ակնկալվող 1,35 %-ի դիմաց: Նշվածը հնարավորություն կընձեռի. հիվադանոցային բուժման միջին գնի 13,7 %-ով ավե֊լաց֊ման պայմաններում հիվանդանոցա֊յին հաս֊տա֊տություններում սպասարկել 2003 թվականի հա֊֊մեմատությամբ շուրջ 19.7 %-ով կամ մոտ 28 հա֊զա֊րով ավելի բուժվողների, առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով պետության կողմից երաշ֊խա֊֊վորված անվճար բժշկական օգնությունը իրականացնել ողջ բնակչության համար տեղա֊մա֊սա֊յին թերապևտների, մանկաբուժների ու ընտանեկան բժիշկների կողմից առանց հաճա֊խում֊ների սահմանափակ֊ման: 2003 թվականի հա֊֊մեմատությամբ շուրջ 42,1 %-ով կամ 1,1 մլրդ դրամով ավելացվել է ստա֊ցիո֊նար և ամ֊բու֊լատոր-պոլի֊կլի֊նի֊կա֊կան հաստատություններում բնակչության սոցիալապես ան֊ապա֊հով և հատուկ խմբերում ընդ֊գրկ֊վածների բժշկական օգնության, ինչպես նաև 36,4 %-ով կամ 0,2 մլրդ դրամով բնակ֊չու֊թյան նշված խմբին անվճար դեղորայքի հատկացման գծով բյուջետային ծախսերի ծա֊վա֊լը: Մշակույթի, տեղեկատվության և սպորտի ոլորտում ՀՀ 2004 թվականի պե֊տական բյուջեի նա֊խա֊գծով նախատեսված հատկացումները կազմում են 7,5 մլրդ դրամ, նախորդ տարվա 7,1 մլրդ դրամի դի֊մաց (առանց «Լինսի» հիմնադրամի կողմից 2003 թվականին նախատեսված ծախսերի) կամ համադրելի աճը 2003 թվականի նկատմամբ կազ֊մում է 0,4 մլրդ դրամ: Այդ հավելյալ միջոցները կուղղվեն նշված ոլորտի կարիքների բավարարմանը, այդ թվում նաև մշակութային կազմակերպությունների աշ֊խա֊տող֊ների աշ֊խա֊տա֊վարձի բարձրացմանը : Մասնա֊վո֊րապես, գրադարանների գծով 2004 թվականի նախագծով նախատես֊֊ված բյուջետային ֆինանսավորման ծավալները հնա֊րա֊վորություն կընձեռեն այդ կազմակերպու֊թ֊յուն֊նե֊րում բարձրացնել աշ֊խա֊֊տողների միջին աշխատավարձը, այն հասցնելով 16569 դրա֊մի (2003 թվականի 14161 դրա֊մի դիմաց); թան֊գարաններում` 16235 դրամի (2003 թվա֊կա֊֊նի 13876 դրա֊մի դիմաց); թատերահա֊մեր֊գային կազմակերպություններում՝ 16841 դրամի (2003 թվա֊կանի 14612 դրամի դիմաց) և այլ մշակու֊թային կազմակերպություններում՝ 19538 դրա֊մի (2003 թվա֊֊֊կանի 16199 դրա֊մի դիմաց): 2004 թվականին շարունակվելու են նաև պետական ներդրումները հանրապետության համար ռազ֊մա֊֊վարական նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվացքների պահպանման և զար֊գաց֊ման նպա֊տա֊կով, մասնավորապես, գյուղատնտեսության, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության, ջրային տնտեսության, էներգետիկայի, բնապահպանության և այլն, որոնց ֆի֊նան֊սա֊վորմանը կուղղվի 2004 թվա֊կա֊նի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդ֊հա֊նուր գումարի մոտ 20 %-ը: 2003 թվականի համեմատությամբ մոտ 1,54 մլրդ դրամով կամ 16,9 %-ով ավելացվել է պե֊տա֊կան բյուջեից ֆինանսական համահարթեցման դոտացիաների տեսքով համայնքներին տրվող հատկացումների ծավալը, որը կկազմի 10,7 մլրդ դրամ: Բավարար չափով հատկացումներ են նախատեսված նաև պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման, պետության ներքին և արտաքին ան֊վտանգության ապահովման, արտաքին քաղա֊քա֊կա֊նու֊թյան իրականացման, պետական կա֊ռա֊վարման այլ լիազորություններով օրենքով օժտված մար֊մին֊նե֊րի կենսա֊գոր֊ծու֊նեու֊թ֊֊յու֊֊նը ապա֊֊֊հովելու համար: Կառավարության կողմից բոլոր նախարարություններին հանձնարարված է, որպեսզի հաշվի առնելով 2004 թ. պետբյուջեի նախագիծը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, 2004 թ. ներկայացնեն այն հիմնական ուղղությունները, որոնք կարևորագույնն են լինելու ինչպես նախարարությունների, այնպես էլ կառավարության համար: Ինչպես որ նախորդ տարիներին կարողացանք մեր տնտեսության մեջ ծանր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, կրթությունը, որոշակի քայլեր կատարել և հստակեցնել այն մեխանիզմները, որոնցով գործելու են համապատասխան մարմինները, կարողանալու են կատարել այն ծրագրային հիմնադրույթները, որ իրենց համար հաստատված են, 2004 թ. ևս կհրապարակվեն կառավարության միջոցառումների ծրագրում ներկայացված հիմնական ուղղությունները: Եվ ԱԺ-ն, նաև առանձին պատգամավորներ, խումբ-խմբակցությունները, ԱԺ վերահսկիչ պալատի միջոցով, կկարողանան վերահսկողության տակ պահել պետբյուջեում արտացոլված հրապարակայնորեն կատարվելիք ծախսերը: ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, Մենք միասին պետք է որոշենք մեր երկրի հնարավորություններին համապատասխան կատարելիք ծախսերը: Անշուշտ, խնդիրները շատ են, դրանք օր առաջ լուծելու ցանկությունը՝ մեծ, սակայն պետք է լինենք իրատես: Եկող տարվա բյուջեի նախագծում կառավարությունը սահմանել է որոշակի առաջնահերթություններ, ինչը ամենևին չի նշանակում, թե մյուս խնդիրները պակաս կարևոր են: Դրանց լուծումը մենք փորձել ենք տալ մեր միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում: Կարծում եմ, ձեր առաջարկների հիմքում ևս կլինեն իրատեսությունը և պետության համար առաջնային խնդիրների լուծման գիտակցումը: Ելույթս ավարտելուց առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններին՝ պետական բյուջեի նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, շահագրգիռ քննարկումների ենթարկելու, առաջարկված մոտեցումները հաշվի առնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև առանձին պատգամավորների, որոնք կարողացան, մինչև ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումները, ևս համատեղ աշխատել, որից հետո շահագրգիռ քննարկումներ եղան պատգամավորների և խումբ-խմբակցությունների հետ: Ժամանակացույցի համաձայն կառավարությանը ներկայացված են առաջարկներ: Մենք դրանք կքննարկենք և, արդյունքները ձեզ հետ ևս քննարկելուց հետո, կառավարությունը դեկտեմբերի վերջերին ԱԺ-ի հաստատմանը կներկայացնի պետբյուջեի հիմնական տարբերակը: Կցանկանայի, որ այդ բոլոր առաջարկներում, որ լինելու են, հաշվի առնվեն նաև այն հիմնական մոտեցումները, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, ինչպես նաև այն ուղղությունները, որ հիմնավորված են մեր միջնաժամկետ ծրագրերում: Չմոռանանք նաև, որ այդ առաջարկները պետք է հաշվի առնվեն ոչ միայն 2004 թ. բյուջեի նախագծում: 2004 թ. հունվարի 1-ից սկսվելու է 2005 թ. բյուջեի նախապատրաստման աշխատանքը, միաժամանակ նախապատրաստվելու է նաև 2005-2007 թթ. միջնաժամկետ ծրագիրը: Այսինքն, մենք հնարավորություն կունենանք, ձեզ հետ միասին, այն բոլոր խնդիրները, որոնք ցանկություն ունենք, բայց հնարավորություն չունենք այս տարվա բյուջեում ներառելու, քննարկել հունվարից սկսած՝ 2005 թ. պետբյուջեն նախապատրաստելու, ինչպես նաև 2005-2007 թթ. միջնաժամկետ ծրագրում դրանք հաստատելու ժամանակ: Շնորհակալություն հայտնելով, միաժամանակ հույս ունեմ, որ կօգնեք կառավարությանը ճիշտ կողմնորոշվելու, համատեղ ուժերով պետության և ժողովրդի զարգացումն ապահովող արդյունավետ բյուջետային լուծումներ գտնելու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ