Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարել է աջակցել հարկերի հավաքմանը. վարչապետի ներածական խոսքը

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել փայլուն հաղթանակների կապակցությամբ ֆուտբոլի ազգային մեր թիմին։ Այդ հաղթանակներն, իհարկե, մեզ ոգևորում են, և նաև ցանկանում եմ շնորհավորել մեր ֆուտբոլասերներին։ Ցանկանում եմ նաև մեր երախտիքի խոսքը հղել ֆուտբոլի ֆեդերացիային և ֆեդերացիայի նախագահին։ Ակնհայտ է, որ այն ջանքերը, որ գործադրել է ֆեդերացիան, տալիս են իրենց արդյունքները։ Վերջին տարիների ընթացքում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեջ կատարվել են մեծածավալ ներդրումներ, և ֆուտբոլը փուլ առ փուլ Հայաստանում դառնում է ավելի մասսայական և, կարծում եմ, մեր ֆուտբոլային թիմի հաջողությունները պայմանավորված են այդ հանգամանքով ևս։ Նաև ուրախությամբ պետք է նշեմ, որ երեկ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային միջմարզային մրցաշարի եզրափակիչը, և Արմավիրի թիմը հաղթեց։ Սա նույնպես վկայում է, որ ֆուտբոլը Հայաստանում դառնում է մասսայական։
Երկրորդ խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, ազգային մրցունակության զեկույցն է, որը հրապարակվեց այս շաբաթ, և Հայաստանն իր դիրքերն ուժեղացրեց վեց աստիճանով։ Մրցունակության համաշխարհային այս զեկույցի տվյալների համաձայն` մենք վեց աստիճանով առաջ շարժվեցինք, և չափազանց կարևոր է, որպեսզի անդրադառնանք մեր ուժեղ և թույլ կողմերին, որոնց շնորհիվ մեր մրցունակության վարկանիշը բարձրանում է։ Բավական օբյեկտիվ վերլուծություն է, որտեղ ներկայացված են, առաջին հերթին, մեր մրցունակության թույլ կողմերը և մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք մենք պետք է բարելավենք։
Միևնույն ժամանակ ուրախալի է, որ գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք։ Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010 թ., և այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք։ Մնացած բոլոր ցուցանիշներով ունենք լուրջ առաջընթաց։ Մեր ուժեղ կողմերը, որտեղ մենք մրցունակ ենք, պետական քաղաքականության թափանցիկության աստիճանն է. 142 երկրների շարքում թափանցիկության աստիճանով մենք զբաղեցնում ենք 35-րդ տեղը։ Մենք նաև ենթակառուցվածքների տեսակետից 48 քայլ առաջ ենք շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է` և՛ գներն են նվազել, և՛ սպառողների քանակն է ավելացել։ Մենք նաև լուրջ առաջընթաց ունենք բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտներում` 17 և 19 քայլով: Մասնավորապես, միջնակարգ կրթության ներգրավվածության աստիճանով մենք 52-րդ տեղը, իսկ բարձրագույն կրթության ներգրավվածությամբ` 49-րդ տեղն ենք զբաղեցնում 142 երկրների շարքում։ Համոզված ենք, որ 2011 թ. տվյալների հիման վրա ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը, քան սա, որը հիմնականում ներառում է 2010 թ. և 2011 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ Մասնավորապես, բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թ. համեմատ, և 2011 թ. մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, և դա իր դրական ազդեցությունն է թողնելու։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։ Հինգ ցուցանիշներով մենք այստեղ լուրջ առաջընթաց ենք արձանագրելու 2011 թ. արդյունքներով։
Հաջորդ հանգամանքը, հարգելի գործընկերներ. «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը նույնպես հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ Բավական օբյեկտիվ վերլուծություն է, և մեր վարկանիշը մնացել է նույնը` BB-, կանխատեսումը` կայուն։ Այստեղ նույնպես օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը։
Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների և վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և խնդիրները, միևնույն ժամանակ օբյեկտիվորեն ներկայացվում մեր առավելությունները։ Մասնավորապես, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության զեկույցից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` արտաքին պարտքի ցուցանիշը։ Զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, և միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար, այսինքն` ես ցանկանում եմ ասել, որ իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը։ Այսօր այն գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից։
Չորրորդ խնդիրը, հարգելի գործընկերներ, նույնպես բխում է այս հաշվետվություններից։ 2010-2011 թվականներին մենք էապես բարելավել ենք հարկային օրենսդրությունը, և դա նույնպես երևում է հաշվետվություններում։ Մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը։ Ցանկանում եմ, որպեսզի բոլորս գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար։ Մասնավորապես, հանձնարարական է տրվում բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, թե ինչպիսին է այն՝ 2012 թվականի մեր կանխատեսումների համեմատ, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները, որպեսզի օգնենք այդ եկամուտների խնդիրը լուծելու գործում։
Մասնավորապես, առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է։
Պետք է հստակ գնահատականներ լինեն, թե ինչքան լրացուցիչ մուտքեր պետք է ակնկալենք այս հիմնական ոլորտներից։ Մնացած բոլոր նախարարությունները նույնպես պետք է իրենց ոլորտներում տիրապետեն իրավիճակին, թե ինչ հարկային բազայի հետ գործ ունենք։ Առանձին առանձին բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն հաշվետվություն, թե ինչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի կարողանանք Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ