Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին




Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջև՝  նվիրված Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին:
Մրցաշարի մարզային փուլի առաջին տեղի համար պայքարում էին Կոտայքի մարզի «Հրազդան» և Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմերը, որոնց մրցապայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Արմավիրի «Մեծամորը»: Հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ֆուտբոլիստներին և մաղթել նորանոր հաղթանակներ:
Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմը մրցաշարի եզրափակիչում կմրցի «Երևանի գավաթ» մրցաշարում հաղթանակ տարած «Մալաթիա-Սեբաստիա» թիմի հետ։
Առաջնության անցկացման նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպես նաև ֆուտբոլի մասսայականացումն ու զարգացումը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ