Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2011

Երևանում մեկնարկել է Քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին և արդիական խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը



Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ և արդյունքներ» խորագրով «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային հինգերերոդ երկօրյա համաժողովը:
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է այս միջոցառման անցկացումը, որը նվիրված է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին և արդիական խնդիրներին: Վարչապետի խոսքով` Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը մեր երկրի կարևորագույն պետական կառույցներից մեկն է: «Մենք անցել ենք այդ կառույցի կայացման բարդ և կարևոր փուլը, և մեր խնդիրն է` արդիականացնել կառույցը` հաշվի առնելով միջազգային փորձը և ժամանակակից մեթոդները: Կառույցի կայացման առաջին փուլում մենք նպատակ ունեինք պաշտպանել քաղաքացիական ծառայողին, նրա համար ապահովել երաշխիքներ և զերծ պահել վերջինիս քաղաքական ազդեցությունից: Մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից այսօր մեզ համար շատ ավելի կարևոր խնդիր է քաղաքացիական ծառայողի համար շարժառիթների ապահովումը: Այդ առումով մեր խնդիրն է նաև հստակեցնել քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեր պահանջները և վերջինիս համար մրցունակ աշխատավարձ ապահովելը»,- ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ուշադրությամբ է հետևելու համաժողովում ծավալվելիք քննարկումներին` միջազգային փորձի և մեխանիզմների ուսումնասիրման ու ներդրման նպատակով: Տիգրան Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հավաստիացրել է, որ համաժողովի եզրահանգումները կարող են բարձրացնել մեր երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, Եվրամիության «Սիգմա» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական ու փորձագիտական աջակցությամբ: Համաժողովին մասնակցում են 14 երկրների` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Էստոնիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարները:
Համաժողովի նպատակն է` քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրել արդեն կայացած և այդ ճանապարհին գտնվող համակարգ ունեցող երկրների փորձը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ