Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 սեպտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մրգաշատ համայնքի մշակովի հողատարածքներում, որտեղ աճեցվում են վարունգ ւ ծաղկակաղամբ, ծանոթացել է գյուղացիների կողմից օգտագործվող «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութի օգտագործման արդյունավետությանը: Պարարտացման արդյունքում մասնագետների և ֆերմերների կողմից արձանագրվել են մշակաբույսերի վաղ հասունացում, խոշորահատիկ պտուղներ, բերքատվության ավելացում` 20-40 տոկոսով, կարկտահարությունից հետո բույսի և բերքատվության պահպանում:
Կառավարության որոշմամբ հանրապետության տարբեր մարզերի առավել կարիքավոր համայնքներին պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 3 հազար 830 լիտր «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի պահածոների գործարան` ծանոթացել արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին: Գործարանն իրականացնում է բանջարեղենի պահածոյացում, չրերի արտադրություն: Ընկերությունն արտադրում է շուրջ 20 անուն պահածոներ: Այս տարի գործարանում մթերվել է 1500 տոննա միրգ եւ բանջարեղեն, արտադրվել է 350 հազար տարա: Ընկերության արտադրանքի շուրջ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:
Ներկայում գործարանն ունի 150 աշխատատեղ. հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 300-ի:
«Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամը հաստատել է պահածոների գործարանի ներդրումային ծրագիրը, որով վերջինիս հատկացվելու է 200 մլն դրամ: Միջոցներն ուղղվելու են մթերման խնդիրների լուծմանը, գորրծարանի նախկին արտադրական հզորությունների վերականգնմանը:
Տիգրան Սարգսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է նաև կուսակցության Արմավիրի գրասենյակ` հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, ինչից հետո քաղաքի Մշակույթի տանը 110 արմավիրցիների հանձնել է կուսակցական անդամատոմսեր:
Վարչապետը, ողջունելով կուսակցության նոր անդամներին` հավաստիացրել է, որ իր համար մեծ պատիվ է վերջիններիս հանձնել կուսակցական անդամատոմսեր, որովհետև նրանք կատարել են քաղաքական ընտրություն` այնպիսի պատսախնատու ժամանակաջրանում, երբ Հանրապետական կուսակցությունն է ստանձնել պարտավորություն` լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: «Այսօր դժվար չէ քննադատել կառավարությանը, քանի որ իսկապես մեր երկրում առկա են լուրջ խնդիրներ: Ուրախ եմ և հպարտ, որ հենց այս պահին ենք մենք ընդունում կուսակցական նոր անդամներ, որոնք հավատում են Հանրապետական կուսակցությանը և իրենց հույսերը կապում նրա հետ: Շնորհակալություն, որ այս դժվարին պահին եք դուք կանգնում մեր կողքին և դա է այն ուժը, որը թույլ է տալու Հանրապետականին` ընդլայնելով իր շարքերը, մեր երկրում ապահովելով համախմբվածություն, լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանում դեռևս գոյություն ունի աղքատության հիմնախնդիր: «Մեզ համար անընդունելի ու անթույլատրելի է, որպեսզի հայ մարդը 21 դարում ապրելով իր հայրենիքում, լինի աղքատ: Այդ տեսակետից, մենք շատ խոցելի ենք: Գյուղացիները մեր առջև արդարացիորեն բարձրացնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետությունը պարտավոր է լուծել»,- ասել է գործադիրի ղեկավարը` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ առկա են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնք կառավարությունը հաշվի է առնում` իր ծրագրերն իրականացնելիս:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ