Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 սեպտեմբերի 2011

Բյուրոկրատական գործառույթները կրճատվելու են 30 տոկոսով





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը կառավարության նիստն սկսել է հետևյալ ուղերձով. «Այսօր գիտելիքի միջազգային օրն է, և ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել մեր քաղաքացիներին, ընտանիքներին, առաջին հերթին աշակերտներին և ուսանողներին այս պայծառ տոնի առթիվ։ Այս օրն ունի իր առանձնահատուկ խորհուրդը։ Գիտելիքի նկատմամբ մեր ազգը միշտ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք, և մեր պարտականությունն է սերմանել սերը դեպի գիտելիք, քանի որ դա է ապահովելու մեր երկրի բարգավաճ զարգացումն ապագայում։ Բոլորիս անունից ցանկանում եմ մեր քաղաքացիներին, երիտասարդությանը, աշակերտներին, ուսանողներին շնորհավորել այս պայծառ տոնի կապակցությամբ»։
Այնուհետև կառավարությունը հաստատել է նիստի օրակարգը և ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը։ Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ Այն բխում է երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները դիմակայելու գործում տնտեսության մրցունակությունը որակական նոր մակարդակի հասցնելու, ինչպես նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից։ Մասնավորապես, նախատեսվում է գործարար միջավայրը և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել Արդյունավետ կառավարման օրակարգ։ Ենթադրվում է, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմ կընդգրկվեն ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարները։ Ընդունված որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պայմանականորեն մենք սա անվանում ենք գիլյոտինի համակարգ։ Ստեղծվող խումբն ըստ ոլորտների անցնելու է բիզնես գործընթացներով։ Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթները՝ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները։ Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն։ Այս ոլորտում կա միջազգային հարուստ փորձ, աշխատել ենք միջազգային փորձագետների հետ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություն է վարել դոնորների հետ։ Տեղի է ունեցել վերջիններիս հավաքը, որը քննարկել է այս հայեցակարգը, և մենք ստացել ենք միջազգային կազմակերպությունների աջակցությունը, նաև գրանտային միջոցներ, որպեսզի նորաստեղծ կառույցն ունենա ֆինանսավորում ու լիակատար կերպով սկսի իրականացնել այս միջոցառումը։ Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա սրա արդյունքում անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները և մատուցվող ծառայությունները։ Իհարկե, սրա արդյունքում կբարձրացվի աշխատանքի որակը, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Սա արմատական բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքներից մեկն է լինելու»։


Երկարաձգվել է մաքսային ռեժիմի ժամկետը

Իր նիստում կառավարությունը թույլատրել է «Թուֆենկյան թրանս Կովկազուս» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների հանդեպ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2012 թ. ապրիլի ութը։ Որոշման շնորհիվ հնարավոր կլինի արտահանել ներմուծված ձեռագործ բրդյա գորգերի վերամշակումից ստացված լվացված, ծոփքերը ներկած գորգերը, պահպանել ստեղծված աշխատատեղերը, խթանել արտադրանքի արտահանումն ու բարելավել գործարար միջավայրը։
Կառավարությունը որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, հաստատել դրա կանոնադրությունը։ Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով հատկացրել 4,5 մլն դրամ։ Նշված սարքավորումներով հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված առաջին գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։
Կառավարությունը հաստատել է «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով անցկացված Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի և Կոտայքի մարզի Քասախի N2 դպրոցների կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները` համապատասխանաբար «Սպիտակ կամար» և «Ագաթ-777» ՍՊԸ-ները 430 մլն 662 հազար 120 դրամ և 428 մլն 572 հազար 676 դրամ պայմանագրային արժեքներով մրցույթների հաղթող ճանաչելու վերաբերյալ։ Նիստում հավանություն է տրվել ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների գնման գործընթացի արդյունքում ՀՀ ոստիկանության և «Որդի Տարոն» ՍՊԸ միջև կնքված պայմանագրին։
Կառավարության որոշմամբ «Քվանտ» վարժարանին երեք տարի ժամկետով թույլատրվել է 2011-2012 թթ. ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն իրականացնել անգլերեն։
ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությանը նվիրված կինոֆիլմ նկարահանելու նպատակով նախարարությանը տրամադրվել է 2,5 մլն դրամ։
2011 թ. հոկտեմբերի 13-20-ը Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը հատկացրել է մեկ մլն 682 հազար 220 դրամ։ Հայ մարզիկների ելույթը կարևորվում է նրանով, որ բարձր արդյունքներ ցուցաբերելու դեպքում նրանք կստանան եկող տարվա Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք։


Հստակեցվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կհստակեցվի այդպիսի գործերի ենթակայությունը, սանկցիաները կհամապատասխանեցվեն զանցանքների հանրայնորեն վնասակարության աստիճանին և բնույթին, կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հաշվի առնել 2012 թ. պետբյուջեի օրենքով նախատեսվող ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափերը և ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքների ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ սահմանող դրույթները։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։ Ըստ ՀՀ փոխվարչապետի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։
Փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու որոշման մեջ, ՀՀ կառավարությունը նշված ցանկը և նյութերի անվանումները համապատասխանեցրել է ՄԱԿ-ի 1988 թ. «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» կոնվենցիային։
Գործադիրն ընդունել է Արագածոտնի մարզի Շղարշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Կառավարությունը փոխել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի հողերի նպատակային նշանակությունը, Արագածոտնի մարզի Ղազարավանի, Արարատի մարզի Նորաբացի, Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքների հողերի կատեգորիան` համապատասխանաբար եկեղեցու, սննդի օբյեկտի, օրվա կարգավորիչ ջրամբարի, ավտոտեխսպասարկման կայանի և արհեստանոցների կառուցման համար։
ՀՀ օրենսդրությանը, ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրին համապատասխան գործադիրը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալ ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի հաղթող Դավիթ Ստեփանյանին և Էդմունդ Ս. Մասքիի անվան կրթաթոշակային ծրագրի հաղթող Սամվել Կարապետյանին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ