Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 օգոստոսի 2011

Կկառուցվեն մաքսային անցման ժամանակակից կետեր





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով և հաստատել դրա` ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։ «Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները,- հավելել է վարչապետը։ - Պետք է կարողանանք մեկ պատուհանի սկզբունքով որակապես նոր ծառայություններ մատուցել, և չափազանց կարևոր է, որ մեր ունեցած նախագծերը համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին»։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են նախագծերը։ «Այժմ մեր առջև Հանրապետության Նախագահի կողմից հրատապ խնդիր է դրված` հնարավորին չափ շուտ սկսել շինարարական աշխատանքները և ունենալ ժամանակակից մաքսային կետեր», - նշել է վարչապետը և ավելացրել, որ առաջիկայում Մեղրիում ևս պետք է կառուցվի արդիական մաքսակետ։


Բարելավվում է օդային բեռնափոխադրումների գործարար միջավայրը

Երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներում, որոնցով սահմանվել են քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրում իրականացնելու, օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին, վտանգավոր բեռների օդային փոխադրման, դրանց սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և նման բեռների օդային փոխադրումն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգերը։ Փոփոխությունները թելադրված են կառավարության գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերին վերաբերող որոշմամբ, որի համաձայն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված կանոնադրություն, պետական գրանցման վկայական և դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված, եթե պետական մարմին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը։
Փոփոխություններ և լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը մեծացրել է ԱԱՀ և ակցիզային հարկի հաշվանցման և/կամ վերադարձման ավտոմատացված համակարգի նոր չափորոշիչների ներդրման արդյունավետությունը, ինչի շնորհիվ մեծ քանակի հարկ վճարողներ կարող են օգտվել նշված ավտոմատ համակարգից։ Դրա շնորհիվ կնվազի հարկային տեսուչ-հարկ վճարող շփումը, կպակասի թղթաբանությունը։ Նիստում հավանություն է տրվել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱԱՀ ավտոմատացված վերադարձի համակարգի գործառնական նկարագրին։
Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ ակնկալվում է օտարերկրյա անձանց կողմից ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային սահմաններում նախատեսել նաև մաքսային ռեժիմներով ապրանքների ներմուծման հնարավորություն, պարզեցնել սահմանամերձ շրջաններից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման ընթացակարգը և կրճատել որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց համար իրավական այլ ակտերով սահմանված են արգելք կամ սահմանափակում։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Դրամական մրցանակ են ստանում Հայաստանի շախմատիստները

Կառավարության որոշմամբ Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թ. հուլիսի 15-26-ը կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, մեկ մարզիչ)` յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին և ամբողջ հայ ժողովրդին ևս մեկ անգամ շնորհավորել է ձեռք բերած փառավոր հաղթանակի առթիվ։
Իր որոշմամբ գործադիրն ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն ամրացված Կոտայքի մարզի Նոր-Գեղիի վարչական տարածքում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի շենք-շինությունները հետ է վերցրել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին, ինչի շնորհիվ պատշաճ զարգացում կստանա ակադեմիայի ուսումնական բազան։
Դպրոցների ֆիլմադարանները, գրադարանները հարստացնելու, «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի համար որպես դիդակտիկ նյութ օգտագործելու նպատակով վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է ձեռք բերել «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Իմ Անին» ֆիլմերը և «Հայոց պետականություն» պատկերագիրքը։
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ բնապահպանության ոլորտին նվիրված կինոֆիլմ նկարահանելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 2 մլն 100 հազար դրամ։


Կմեծանա գյուղտեխնիկայի շահագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն ընդունել է Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհների հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման որոշում, ըստ որի վարձակալներին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, որի դրամայնացումից գոյանալիք շուրջ 22 մլն դրամը կուղղվի գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։
Կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և որոշել Ռուսաստանի Դաշնությունից 850 տոննա էլիտային սերմացուի փոխարեն ձեռք բերել 1150 տոննա, իսկ տեղական սերմնարտադրողներից նախատեսված 900-ի փոխարեն 100 տոննա` նկատի առնելով այն հանգամանքը, որ տեղական սերմացուի բերքատվությունն ավելի ցածր է։ Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների բուժումը պետպատվերով լիարժեք կատարելու նպատակով համապատասխան միջոցներ են հատկացվել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Գործադիրն ընդունել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ ստեղծելու, դրա կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն լուծարելու որոշում։ Նկատի է առնվել ընկերության պետբյուջեից ֆինանսավորելու և գերազանցապես ոչ առևտրային գործունեությամբ զբաղվելու իրողությունը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման և նորաստեղծ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աշխատակիցների վարձատրության ծախսերի ֆինանսավորման նպատակով կառավարությունը ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել է 14 մլն 529 հազար 500 դրամ։


Կրթությունն ավելի մատչելի կդառնա


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը,
- բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը, որի համաձայն ուսանողների տեղափոխությունը կկատարվի ըստ հստակ ձևակերպված պայմանների,
- ՀՀ կրթության որակավորման ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպած ՀԴՄ կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում տրամադրվող մարդատար ավտոմեքենաների գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակացույցին,
- Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին, որը պայմանավորված է ճյուղի զարգացման խթանման և ոչխարների մթերատվության բարձրացման համար համապատասխան գենոֆոնդի ձևավորման անհրաժեշտությամբ։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» և ՀՀ ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) օրենսդրորեն հնարավորություն տալ տրամադրելու պետական սեփականություն հանդիսացող շենքեր և շինություններ, ինչպես նաև հողամասեր։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ բնակավայրերի հողերի գնահատման կարգը, տարածագնահատման գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելուն։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն Ստեփանավանի, Կապանի քաղաքային և 12 գյուղական համայնքների բյուջեների համալրմանը։
Կառավարությունը հաստատել է Արագածի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման, փոխել հողերի մի մասի նշանակությունը՝ բնակելի և հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման համար։ Հողերի 0,04 հեկտարը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։
Կառավարության որոշմամբ փոխվել է նաև Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի հողերի մի մասի նշանակությունը` բնակելի կառուցապատման համար։
Գործադիրը Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ Լևոն Մովսիսյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2011-2014 թթ. զորակոչերից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. դեկտեմբերի 30-ը։ Մովսիսյանը 2011 թ. «Դեղագործություն» մասնագիտությամբ ընդունվել է Օքսֆորդի համալսարանի քիմիայի ամբիոնի ասպիրանտուրա։ Պեկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մագիստրատուրա ընդունված երևանցի Գևորգ Բախշյանին նույնպես տարկետում է տրվել մինչև 2013 թ. աշնանային զորակոչը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ