Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 օգոստոսի 2011

Տիգրան Սարգսյան. ««Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ընդլայնել է Հայկական աշխարհի աշխարհագրությունը»




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը շնորհավորել է ճանապարհորդությունն իրականացրած անձնակազմին՝ շրջագայության հաջող ավարտի կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ hետևել է առագաստանավի շրջագայության բոլոր փուլերին: «Ուրախ ենք, որ այն, ինչ ծրագրված էր, ի կատար է ածվել. ունեցել եք բազմաթիվ հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, այցելել աշխարհի բազմաթիվ երկրներում առկա հայկական պատմական մշակութային օջախներ, ինչը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորել ողջ աշխարհում մեր ժողովրդի կողմից ստեղծված հարուստ պատմական ժառանգությունը»: Վարչապետի խոսքով՝ «Արմենիա» առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է Հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շրջագայության մասնակիցները փաստավավերագրական նյութերի տեսքով կամփոփեն իրենց ուղևորության արդյունքները՝ հայ ժողովրդի պատմությունը շուրջերկրյա ճանապարհորդության միջոցով ապագա սերունդներին հաղորդելու համար:
Զորի Բալայանը Տիգրան Սարգսյանին պատմել է նավարկության ընթացքի, իրենց հանդիպած փորձությունների, ինչպես նաև գիտարշավի նվաճումների մասին: Ըստ գիտարշավի ղեկավարի՝ ճանապարհորդությունը կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, աշխարհում հայկական մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում:
«Արմենիա» առագաստանավն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել է 2009թ. մայիսի 28-ից՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքից: Առագաստանավը հատել է 23 երկիր, երկու հասարակած, 42 հազար մղոն, որը մոտ 82 հազար կմ է:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ