Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 փետրվարի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց «ՀՀ ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումնեի հայեցակարգը», որով մասնավորապես, սահմանվում են հանրապետությունում ջրային պաշարների կառավարման և օգտագործման մոտեցումները: Նշվեց, որ Հայաստանում ջրային պաշարների նկատմամբ ընդհանրական մոտեցման բացակայությունը հանգեցրել է ոլորտի չափազանց մասնատված ու խառնաշփոթ կառավարման համակարգի: Ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի, դրենաժների, պոմպակայանների, կեղտաջրերի մաքրման կայանների, կոյուղու համակարգերի կառուցման և շահագործման պատասխանատվությունը, դրանց պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը բաշխված են զանազան վարչական ստորաբաժանումների միջև: Այդ տարալուծումն այնքան չհիմնավորված է, որ իրականում «ջրային բնագավառ», որպես այդպիսին, գոյություն չունի: Ջրային պաշարների կառավարումը բարելավելու, ոլորտի ընկերությունների ֆինանսական վիճակի, նրանց կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, սակագնային քաղաքականության կատարելագործման և տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով նիստում ընդունված որոշմամբ ստեղծվեց կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե: Մեկ այլ որոշմամբ սահմանվեցին ՀՀ «Ոռոգում» պետական ՓԲԸ-ի կողմից 2001թ. մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները: Ըստ շահագործման ծախսերի մեծության, հանրապետության ոռոգելի տարածքները բաժանվում են երկու սպառողական գոտու: Այս տարի մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար ընթացիկ ծախսերի 6 դրամ 90 լումայի հաշվարկային միջին մեծության դիմաց միջին սակագինը սահմանվեց 3 դրամ 90 լումա: Առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար այդ մեծությունը սահմանվեց 3 դրամ 80 լումա, երկրորդ գոտու համար՝ 4 դրամ 21 լումա: ՀՀ այլ ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար սակագին հաստատվեց 6 դրամ 90 լուման /նշված թվերում ներառված է ավելացված արժեքի հարկը/: Նիստում հաստատվեց գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը: Վարչապետի նախագահությամբ գործող խորհրդակցական այս մարմնի գործունեության հիմնական նպատակ է հռչակվում ՀՀ-ում ներդրումների և գործարարության համար բարենպաստ մթնոլորտի ապահովումը: Առաջնահերթ խնդիրների թվում նշվում են ներդրումների խթանումն ու գործարարությանը օժանդակումը, վարչարարական խոչընդոտների վերացումը, գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգումը, արդյունավետ համագործակցության մեխանիզմի ստեղծումը: Ընդունված մեկ այլ որոշմամբ սահմանվեցին Արագածոտնի, Արարատի, եղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, ինչպես նաև տնամերձի և բնակելի տան կառուցման ու դրա սպասարկման համար աճուրդային կարգով վաճառքի ենթակա հողերի մեկնարկային գները: Նիստում հաստատվեցին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրված երկու՝ Սոցիալական մոնիթորինգի և վերլուծության համակարգի ստեղծում և Երաշտի սոցիալական հետևանքների գնահատում ծրագրային փաստաթղթերը: Կառավարությունն ընդունեց «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին որոշում, որով ստեղծվում է «Դողագործ 1» ՓԲԸ: Որոշմամբ հանձնարարվում է ստեղծել պայմաններ «Դողագործ» և «Դողագործ 1» ՓԲԸ-երի համագործակցության համար՝ ապահովելով կառավարման արդյունավետ համակարգի ներդրում: Ձենարկության վերակառուցմամբ և վերագործարկմամբ ակնկալվում է մասնավորեցման տեսակետից այն դարձնել առավել գրավիչ: Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, հանրապետությունում կան ձեռնարկություններ, որոնք ունեն առանձնակի նշանակություն, և եթե կա դրանց վերագործարկման իրական հնարավորություն, ապա պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն դրանց իրագործման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ