Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Վլադիմիր Պրյախինին: Նշելով Հայաստանի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև արդյունավետ փոխգործակցությունը և դրանում կարևորելով կազմակերպության Երևանի գրասենյակի դերը, ՀՀ կառավարության ղեկավարն ու պրն. Պրյախինը հանդիպման ընթացքում անդրադարձել են համագործակցության մի շարք կետերի: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերին, Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հաստատումից հետո՝ այն կյանքի կոչելու գործում համագործակցությանը, աջակցությանը, ինչպես նաև մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման, Հայաստանի խնդիրների շուրջ դոնոր երկրների համաժողովների հաճախակի անցկացման և այդ շրջանակներում ներդրումների ներգրավման հարցերի գործնական քննարկումների կազմակերպմանը, մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեությանը, այլընտրանքային զինվորական ծառայությանն ու մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով և հարկ եղած դեպքում՝ քննարկել ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացմանն ուղղված նոր նախաձեռնություններ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ