Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 օգոստոսի 2011

Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբարականներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հյուրընկալվել է «Միասին» երիտասարդական շարժման «Համահայկական երիտասարդական կրթական ֆորում. Միասին 2011»-ի մասնակիցներին, ծանոթացել նրանց առօրյային, ճամբարի պայմաններին:
Ողջունելով երիտասարդներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ շփվելու հնարավորության համար, քանի որ շփվելով երիտասարդների հետ` տեսնում ենք` ինչպիսի հարցեր են ձեզ մտահոգում, ինչպիսին է ձեր ապագայի տեսլականը: Բացի այդ, որոշակի պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության ապագան»,- ասել է վարչապետը, այնուհետև պատասխանել երիտասարդների հարցերին:
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի երկարաժամկետ զարգացման հեռանկարներին, նշել է, որ 2007 թ. մշակված ազգային անվտանգության դոկտրինի հիման վրա տարբեր ոլորտներում իրականացվում են զարգացման ծրագրեր: «Չնայած դրան` ցանկալի է, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ այդ դոկտրինը վերանայվի, քանի որ արագ փոփոխվող աշխարհի հետ արագորեն փոփոխվում են նաև մեր երկրի առջև առկա ռիսկերն ու մարտահրավերները»,- ասել է վարչապետը:
Ըստ նրա` անհրաժեշտ է որակապես վերանայել նաև Հայաստանի կայուն զարգացման ռազմավարությունը, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսական ցուցանիշներին: «2009-2010 թթ. ունեցանք մակրոտնտնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք համադրելի չէին կայուն զարգացման վերաբերյալ մեր կանխատեսումներին, ինչի արդյունքում պետք է վերանայենք Կայուն զարգացման մեր ծրագիրը: Այն մշակելիս պետք է կարողանանք գնահատել համաշխարհային տնտեսությունը, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում այնտեղ, ինչ միջավայր է այն ստեղծելու Հայաստանի համար և ինչպիսի ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի ու երկրի վրա: Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը` բացահայտել զարգացման հիմնական շարժիչ ուժերը, միտումները և դրանց ներքո նաև` մեր երկրի հարաբերական առավելություներն ու թույլ կողմերը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ կառավարությունը ձեռնամուխ է եղել մշակելու մեր երկրի տնտեսական քաղաքականության ներքո արդյունաբերական քաղաքականությունը, ըստ ճյուղերի: Այս համատեքստում գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է բազմաթիվ գործոնների շուրջ մեր երկրի հարաբերական առավելությունների գնահատումը, առկա ռիսկերը: Վարչապետը հույս է հայտնել, որ ռազմավարությունը հանրությանը կներկայացվի այս տարի:
Ըստ գործադիրի ղեկավարի` կառավարությունում ներկայում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ` կառավարման համակարգում բացահայտված խնդիրների լուծման նպատակով: «Նախարարություների հիմնական գործառույթը պետք է լինի տվյալ ոլորտի զարգացման ծրագրերի և քաղաքականության մշակումն ու իրագործումը: Նախարարությունները չպետք է լինեն ծառայություններ մատուցող, տեսչական գործառույթներ իրականացնող մարմիններ, դրանց համար, համապատասխանաբար, պետք է ունենանք պետական գործակալություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ, տեսչություններ: Այս ամենը պետք է տարանջատենք, իսկ այսօր Հայաստանի կառավարման մարմինների շրջանակներում ֆունկցիաների տարանջատում չկա: Այսինքն, անելու ենք այնպես, որպեսզի նախարարությունները պատասխանատու լինեն իրենց ոլորտում քաղաքականության մշակման, ռազմավարական ծրագրերի իրականացման համար: Այս փոփոխությունների արդյունքում կունենանք արդյունավետ կառավարման համակարգ»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով երիտասարդներին աշխատատեղերով ապահովելու հարցին` կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններում բարձրակարգ մասնագետները միշտ էլ գտնում են իրենց տեղը: «Գոյություն ունի լավ մասնագետների որս, և դա ամենաթանկ ռեսուրսն է: Բացառվում է, որ դուք ստանաք լավ կրթություն, լինեք լավ մասնագետ և չստանաք լավ աշխատանք»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով բարձրացված հարցի շուրջ պետության դերի մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ պետական ծառայության մեջ աշխատանքի ընդունվելու գործառույթը պետք է լինի բաց, թափանցիկ, հրապարակային: «Դուք պետք է վստահ լինեք, որ եթե ունեք լավ գիտելիք, կկարողանաք մեր երկրում աշխատանքային կարիերա ստեղծել, առանց միջամտության, կոռուպցիոն ռիսկերի: Դրա համար Հայաստանում փուլ առ փուլ ստեղծվում է բարենպաստ միջավայր, և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները բերելու են դրան: Այդ համակարգը բացահայտելու է թույլ օղակները, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանալու իրենց աշխատանքը կատարել, համակարգից դուրս են մղվելու, ինչը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի բանիմաց մասնագետներն զբաղեցնեն տվյալ աշխատատեղը, որպեսզի տաղանդավոր երիտասարդները համալրեն մեր կադրային պոտենցիալը»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ ֆորումն իրենից ներկայացնում է վրանային ճամբար, որն անցկացվում է 3 հոսքով. առաջին հոսքը ճամբարում եղել է օգոստոսի 4-10-ը, երկրորդը կլինի օգոստոսի 12-18-ը, երրորդը` 20-26-ը: Ընդհանուր առմամբ, ֆորումը կտևի 1 ամիս 1500 երիտասարդների մասնակցությամբ: ճամբարի մասնակիցներն ունեն հագեցած և հետաքրքիր օրակարգ. առավոտյան ժամը 8:30-ից մինչև կեսգիշեր նրանց օրը լի է բազում ծրագրերով և միջոցառումներով: Մասնակիցները հնարավորություն են ունենում տեղում զարգացնել իրենց բիզնես գաղափարները և կազմել նորարական նախագծեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ