Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 օգոստոսի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, ընդունել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին ու Արմեն Մարտիրոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևան քաղաքում կրպակների ապամոնտաժման հարցը, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ առ այն, որ աշխատող կրպակների զանգվածային ապամոնտաժում չի լինելու: Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում շեշտվել է, որ լինելու է անհատական մոտեցում, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այն նամակներում, որ այսօր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է. կրպակատերերից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա նրանք կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում:
Նիստի ընթացքում նշվել է, որ բոլոր այն կրպակատերերը, ովքեր ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց հստակ հանձնարարություն է տրվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` մայրաքաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ