Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 օգոստոսի 2011

Արտոնություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է «Առավոտ» օրաթերթի հրապարակումներից մեկի առիթով ՊԵԿ անցկացրած ծառայողական քննության արդյունքին և Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված կրպակների ապամոնտաժման հարցին (նշված նյութերը կայքում տեղադրվել են առանձին)։


Կկառուցվի փոքր ՀԷԿ-երի կասկադ

Գործադիրն իր նիստում որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Հով-Խաչ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը։ Ընկերությունը կառուցել և 2010 թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու և ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին։ Այժմ ՍՊԸ-ն նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան` տուրբին-գեներատորների ներմուծման ժամանակ ստանալով ԱԱՀ գումարի մինչև 3 տարով հետաձգելու արտոնություն։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012 թ. 3-րդ եռամսյակում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ծրագրով արդեն իսկ բավական լուրջ և արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։ Ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել և գնահատելին հատկապես այն է, որ շարունակական բնույթ է կրելու։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը թելադրված է Վասենաարյան պայմանավորվածությունների անդամ-պետությունների ընդունած ռազմական նշանակության արտադրանքի արտահանման լավագույն չափանիշներին և կատարվող բոլոր փոփոխությունների արտացոլմանն առավելագույնս համապատասխանեցնելու ու դրան համարժեք ՀՀ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը, կառավարությունը 19 մլ 700 հազար դրամ է հատկացրել «Էրեբունի» անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման, ցանկապատման և 20 հա անտառապատման աշխատանք կատարելու համար։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ ՀՀ կառավարությունը կարգավորել է «ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով» կատարվող 766 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնման գործընթացը։
Գործադիրը հավանություն է տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
- ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները, ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը,
- ՀՀ պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, որի նպատակն է ստանդարտացնել այն, առավելագույնս պաշտպանել բենեֆիցիարի շահերը,
- ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի իրականացման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը։

 

Ներդրվում է «մեկ պատուհան» սկզբունքը

Փոփոխություններ և լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում, գործադիրը սահմանել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։ Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ և արդյունավետ մատուցմանը` կրճատելով ևս մեկ ավելի օղակի (բանկ) դիմելու քաղաքացու պարտականությունը, նաև «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց։ «Պետք է մտածել, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաև քարտերով, - ասել է վարչապետը։ - Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»։ Հաջորդ որոշմամբ հստակեցվել է ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ինչը նույնպես կնպաստի իրավաբանական անձի գրանցման «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործմանը։
 

Կստեղծվի ՀՀ սեյսմիկ շրջանացման քարտեզը

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի 1։500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը։ Քարտեզը կազմվելու է միջազգային սեյսմոլոգիական պրակտիկայում ընդունված՝ սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային մոտեցմամբ և այնպիսի համակարգչային ծրագրով, որը թույլ կտա օգտագործել այլընտրանքային սեյսմատեկտոնական մոդելներ։
Իր նիստում գործադիրը հաստատել է ծննդի, պերինատալ մահվան և մահվան բժշկական վկայականների տրամադրման և հաշվառման կարգը, այդ վկայականների գրանցամատյանների ձևերը։ Մինչև օրս նման կարգ հաստատված չէր, իսկ բժշկական հաստատությունները վկայականները տրամադրում էին սեփական հայեցողությամբ։
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման նպատակով հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար սահմանվել են արձակուրդի արդարացի տևողություններ։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 45 մլն դրամ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ Այդ գումարով հիմնանորոգման կենթարկվի ինստիտուտի շենքը, կկահավորվեն լսարաններն ու աշխատասենյակները, ժամանակակից տեխնիկայով կապահովվեն կինոբաժնի տաղավարները, կիրականացվեն ուսումնառության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Համապատասխանաբար 13 մլն 640 հազար, 24 մլն 485 հազար և 2 մլն 450 հազար դրամ է հատկացվել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Աբովյանի կրթահամալիրի նորոգման նպատակով։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը թույլատրվել է այլ ծառայության ծրագրով նախատեսված միջոցների հաշվին 6 մլն 500 հազար դրամ գումարի սահմանում նորոգել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճը` Համահայկական 5-րդ խաղերի մարզական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար։
ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գործունեության վերաբերյալ տեսաֆիլմ նկարահանելու համար ծառայությանը հատկացվել է 1 մլն 895 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 80 մլն դրամ։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ լուծարման գործընթացում գտնվող «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը նվիրաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ իր կանոնադրական խնդիրների իրականացմանը ծառայեցնելու նպատակով։
Իր ընդունած երկու որոշումներով փոփոխություններ կատարելով նախկին որոշումներում, կառավարությունը դրանով իսկ Տաթևի և Գեղարդի վանական համալիրների շրջակայքն ապահովել է զբոսաշրջային անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Որոշումները նաև կնպաստեն Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը։


Կհստակեցվի արտոնությունից օգտվողների շրջանակը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հստակեցնել պարտադիր սոցիալական ապահովության վճարի արտոնությունից օգտվող անձանց շրջանակը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև ԻԻՀ կողմից Հայաստանի զարգացմանն օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Տրամադրվող դրամաշնորհն ակնկալվում է օգտագործել Հայաստանի` ԻԻՀ հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով։
Գործադրի համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն այլ նշանակության հողերի կատեգորիա է փոխադրել Արմավիրի մարզի Արգավանդի և Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնքների հողերի մի մասը՝ համապատասխանաբար թռչնաֆաբրիկայի կառուցման և փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Կառավարության որոշմամբ Երևանի «Լամբրոն-ֆարմիմպեքս» ՍՊԸ-ին 3 տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նկատի առնելով կոնտրաբասահար Սարգիս Բալբաբյանի երաժշտարվեստի բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից նրան տարկետում տալ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։ Նիստում նույն ժամկետով տարկետում է տրվել նաև Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սան Դավիթ Թադևոսյանին։
Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել չորս տարով՝ մինչև 2015 թ. օգոստոսի 16-ը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ