Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 օգոստոսի 2011

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչ այսօրվա օրակարգի ձևավորումը, երկու հարց կա, որոնց մենք պետք է անդրադառնանք։ Առաջին հարցը վերաբերում է այն հանձնարարականին, որ երկու շաբաթ առաջ տրվեց Պետական եկամուտների կոմիտեին։ «Առավոտ» օրաթերթում մի հրապարակում կար, որը վերաբերում էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներին և աշխատակիցների գործելակերպին։ Ինձ զեկուցել են, որ ծառայողական քննությունն արդեն ավարտվել է, և կսկսենք այս հարցից։ Պարոն Ալավերդյան, ինչո՞վ է ավարտվել։

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան - Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 21-ի արձանագրության երկրորդ հանձնարարականի` հայտնում եմ` «Առավոտ» օրաթերթում որոշ հարկային տեսուչների անպատշաճ պահվածքի վերաբերյալ հրապարակված հոդվածի առիթով, Պետեկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականով, Կենտրոնի հարկային տեսչությունում ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության ընթացքում ստեղծված նյութերն օգոստոսի 8-ին քննարկվել են Պետեկամուտների կոմիտեի ծառայողական քննությունների հանձնաժողովի կողմից, և կայացվել է համապատասխան եզրակացություն։ Եզրակացությունը ներկայացվել է կոմիտեի նախագահին, և կոմիտեի նախագահի տվյալ պահին ժամանակավոր պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել։ Ընթերցում եմ այդ որոշումը. մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության, այդ թվում` Կենտրոնի հարկային տեսչության կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Գառնիկ Գևորգյանն ազատվել է հարկային ծառայությունից, կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի պետ Լևոն Մարտիրոսյանին և նույն բաժնի հարկային տեսուչ Սամվել Զաքարյանին հայտարարվել է գրավոր նկատողություն, իսկ նույն բաժնի հարկային տեսուչ Հրաչիկ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն։ Սույն որոշումը տարածվել է Պետեկամուտների կոմիտեի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում` ի գիտություն, այդպիսի երևույթները հետագայում չկրկնելու նպատակով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։ Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբ հրապարակումներում կան փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, ապա իշխանությունները պարտավոր են ձեռնարկել միջոցառումներ և պատժել պատասխանատուներին, եթե եղել են այդպիսի արարքներ։ Եվ սա այն դեպքն է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով այդ հրապարակմանը և ծառայողական քննության միջոցով պարզելով, որ փաստերը համապատասխանում են իրականությանը, մեղավորներին պատժել է։ Շնորհակալություն, պարոն Ալավերդյան։
Եվ երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է Երևան քաղաքում կրպակների հետ կապված ստեղծված իրավիճակին, մասնավորապես, քաղաքապետի այն որոշմանը, որ անհրաժեշտ է ապամոնտաժել անօրինական կրպակները։ Պարոն Կարապետյան, կխնդրեինք տալ պարզաբանումներ` ստեղծված իրավիճակի և անելիքների մասին։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կրպակների հետ կապված իրավիճակը հետևյալն է. մենք գույքագրել ենք և պարզել, որ Երևան քաղաքում ունենք 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են։ Դրանցից 912-ն արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են։ Ապամոնտաժման է ենթակա, կրկնում եմ, չաշխատող, լքյալ 266 կրպակ, և դա շատ արագ անելու ենք։ Մենք որոշում ենք կայացրել և գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական և քանիսը` ոչ։ Եվ այս պահին գույքագրում և ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե՛ արտաքին տեսքով, թե՛ հետիոտնին, թե՛ հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը։ Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որևէ մեկը չի ապամոնտաժում, նաև այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջև և աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որևէ ձևով նեղություն չենք տալիս։ Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին և սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան (խոսքը գնում է կրպակատերերի մասին), և որևիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջև չունի։ Կար ժամկետ, և նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին։ Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք։ Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող և սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական է տրվել վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատեն։ Այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կամ աշխատատեղ տրամադրելով իր առևտուրն անելու համար, կամ ֆինանսական փոխհատուցում վճարելով։ Սա է իրավիճակը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Փափազյան փողոցի հետ կապված խնդրին, տեղեկացնեմ, որ այնտեղ կա14 կրպակ, 5-ը` օրինական, 9-ը` ոչ։ 9-ից 2-ը կամավոր արդեն ապամոնտաժվել են։ Պայմանավորվել ենք այդտեղ աշխատողների հետ, որ շաբաթ օրը վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում և լուծելու է այդ խնդիրը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այսինքն` մենք պետք է մեր քաղաքացիներին տեղյակ պահենք, որ աշխատող կրպակների մասսայական փակում չի լինելու, որպեսզի աժիոտաժ չառաջանա, որովհետև մարդկանց մտահոգում է այդ հարցը, որ հազարավոր կրպակներ պետք է փակվեն։ Հիմա քաղաքապետը հավաստիացնում է, որ կրպակների մասսայական ապամոնտաժում չի լինելու։ Լինելու են անհատական մոտեցումներ, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե դրանք քաղաքային տնտեսության համար խնդիր են ստեղծում։ Այդ դեպքում վարչական շրջանների ղեկավարներն անհատական աշխատանք են տանելու աշխատող կրպակատերերի հետ, որպեսզի նրանք սոցիալական խնդիրներ չունենան։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան – Այո, պարոն վարչապետ։ Միանշանակ այդպես է, ավելին ասեմ. այդ կրպակները տեղադրելու ժամանակ դեմ արտահայտվողների աղմուկն ավելի շատ է եղել, քան այսօր ապամոնտաժելու ժամանակ, ու մենք անընդհատ նման խնդիրների հետ առնչվելու ենք։ Օրինակ, կանաչ գոտիներում սրճարանների ապամոնտաժման հարցը` դրանց վարձակալության ժամկետը լրանալու դեպքում։
Այսօր կա տրանսպորտը վերակառուցելու հասարակական պահանջ, և մենք բերելու ենք միջին և մեծ ավտոբուսներ։ Առաջանալու են որոշակի խնդիրներ։ Ինչպե՞ս պետք է անել։ Յուրաքանչյուր սոցիալապես անապահով մարդու դեպքում պետք է հստակ խնդիրը լուծել ու որևիցե բիզնես միջավայր փչացնելու, բիզնես պայման խախտելու կամ վարչական ձևով ճնշելու խնդիր չկա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ։ Ուրեմն մենք մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք քաղաքապետի հայտարարության վրա, որ ապամոնտաժումը մասսայական բնույթ չի կրելու, և բոլոր կրպակների պարագայում անհատական մոտեցում է դրսևորվելու։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, քանի որ նամակներում, որ այսօր մեր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է, որ նրանցից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները, ներկել են, ծախսեր են արել, և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում։ Հիմա մենք մեր քաղաքացիներին հանգստացնում ենք քաղաքապետի կողմից տրված տեղեկատվությամբ, և բոլոր այն կրպակատերերը, որոնք ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց քաղաքապետը հստակ հանձնարարություններ է տվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` քաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ