Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 օգոստոսի 2011

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը




Կառավարությունում այսօր կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում անցկացված մրցույթի արդյունքում խորհուրդը «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է Ալվինա Ավագյանին:
Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ, Թովուզ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում» ծրագրի աշխատանքներին լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցը: Ծրագրի աշխատանքները նախատեսվում է ավարտել այս ամիս:
Խորհուրդը որոշում է կայացրել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների գազաֆիկացման աշխատանքները` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011-2015 թթ. համար ընտրված համայնքների ցանկում ընդգրկելու մասին:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ