Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորայութ Պրոմպոյին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նա նշել է, որ Հայաստանի և Թայլանդի միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում նախորդ տարիներին ձեռք բերված փոխշահավետ գործընկերության զգալի փորձը լավ հիմք է ստեղծում նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման համար: Վարչապետն ընդգծել է հատկապես երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների և գործարարների միջև ուղղակի շփումների անհրաժեշտությունը՝ միմյանց ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Դրան, ըստ նրա, լավագույնս կարող է նպաստել գործարար համաժողովների կազմակերպումը: Խոսելով հայ-թայլանդական համագործակցության հեռանկարների մասին՝ Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել իրավապայմանագրային հիմքի ամրապնդումն ու կատարելագործումը, երկկողմ կապերի խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում: Դեսպան Սորայութ Պրոմպոյը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Թայլանդի Թագավորության վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Համաձայնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և այլ ոլորտներում գործակցությունը խթանելու Անդրանիկ Մարգարյանի տեսակետին, նա նշել է, որ Թայլանդի կառավարությունը պատրաստ է քննարկելու նշված բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մշակման և ստորագրման հնարավորությունները: Հանդիպման ավարտին դեսպանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է իրեն հարմար ժամկետում այցելել Թայլանդ: Վարչապետը շնորհակալությամբ ընդունել է հրավերը՝ կարևոր համարելով, որ նմանատիպ այցերը լինեն լավ նախապատրաստված, ունենան ավելի գործնական, և ոչ թե ճանաչողական բնույթ: Անդրանիկ Մարգարյանն իր հերթին դեսպանին խնդրել է Թայլանդի Թագավորության վարչապետին փոխանցել իրեն հարմար ժամկետում Հայաստան այցելելու հրավերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ