Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 6 օգոստոսի 2011

Տիգրան Սարգսյանն այցելել է Արարատի մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մասիսի «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունում, որն իրականացնում է ձկան արտադրություն` թառաբուծություն, ծանոթացել վերջինիս գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Ներկայում ընկերությունն իր արտադրանքն իրացնում է Հայաստանում, ԱՊՀ-ում և Վրաստանում: «Ակվատեխավտոմատիկա»-ն այս տարվա համար կնքնել է արտահանման բազմաթիվ պայմանագրեր, շուրջ 700 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) ներդրումային կոմիտեն հաստատել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, ինչի արդյունքում ընկերության կապիտալում ներդրվել է 200 մլն. դրամ, ընկերությունում ներդրվել է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ: ՀԳՏՏԶՀ-ի կողմից տրամադրված ֆինանսավորման արդյունքում ձեռք են բերվել նորագույն տեխնոլոգիաներով 6 պլաստիկ ջրավազաններ, որոնք, ըստ մասնագետների, ավելի արդյունավետ են` քան բետոնե ջրավազանները, ինչպես կառուցման, այնպես էլ շահագործման ծախսերի տեսանկյունից: Նման ջրավազաններից յուրաքանչյուրում հնարավոր է աճեցնել մինչև 7 տոննա ձուկ: Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ի ներդրումների արդյունքում ընկերությունը ձեռք է բերել նաև թթվածնի գեներատորներ, աէրատորներ և լաբորատոր սարքեր. միջոցներ են ուղվել նաև թառափի մայրական կազմի համալրման ուղությամբ:
Պլաստիկե ջրավազանների տեղադրման համար անհրաժեշտ չէ փոխարինել հողի օգտագործման նպատակը (հողի կարգը) և կատարել մեծ հողային աշխատանքներ: Ջրավազանների շահագործման ժամկետն է 25 տարի, որոնց տեղադրումը հնարավոր է իրականացնել կարճ ժամկետներում:
Կառավարության ուշադրության կենտրոնում է ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների կողմից ջրաչափերի կիրառումը` ջրային ռեսուրսներն ավելի արդյունավետ և նպատակային կերպով օգտագործելու համար:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Այնթափ գյուղ: Այստեղ գործում է 2 հանրակրթական միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 1 035 աշակերտ: Գյուղն, ունենալով մինչև 6 տարեկան 925 երեխա, չունի մանկապարտեզ: Նախատեսվում է այստեղ կառուցել 140 տեղանոց մանկապարտեզ, որի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Կառավարության ղեկավարին է ներկայացվել նոր կառուցվելիք մանկապարտեզի հատակագիծը, որը լինելու է երկհարկանի, 2 մասնաշենքով, զբաղեցնելու է 1400 քառ.մետր տարածք: Մանկապարտեզի նախահաշվային արժեքը կազմում է 315 մլն.դրամ:
Վարչապետը եղել է նաև Մասիսի թիվ երկու մանկապարտեզում` ծանոթացել վերջինիս պայմաններին, առկա խնդիրներին: Մանկապարտեզն ունի վերանորոգման կարիք, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ավելի վաղ` 2009 թ.-ին, այստեղ փոխվել էր ջեռուցման ներքին ցանցի խողովակաշարը և տեղադրվել են պողպատե ջեռուցիչ սարքեր: 1980 թ.-ին կառուցված մանկապարտեզ է հաճախում 120 երեխա:
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շուրջ 100 մասիսցիների հանձնել է կուսակցության անդամատոմսեր: Շնորհավորելով ՀՀԿ-ի նորընծա անդամներին` կառավարության ղեկավարը նշել է. «Դառնալով Հանրապետական կուսակցության անդամ` դուք մեզ հետ միասին համախմբվելով Հանրապետության նախագահի շուրջ, պատասխանատվություն եք կրելու մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Կարևոր է, որ մեր երկրի համար այս դժվար պահին, որն հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները, համարձակ որոշում եք կայացրել` մեզ հետ միասին անցնելու բարդ ճանապարհ: Դա նշանակում է, որ ձեր որոշումը գիտակցված է, դուք մեծ ակնկալիքներ ունեք Հանրապետական կուսակցությունից, քանի որ հենց Հանրապետական կուսակցությունն է ի վիճակի շտկել ներկայի դժվար իրավիճակը և լուծումներ տալ այն բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք բարձրացում է մեր ժողովուրդը և որոնք մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին իրականացնել»,- ասել է գործադիրի ղեկավարը: Ըստ նրա` հասարակության շրջանում առկա է մեծ պահանջ` շփվելու մեր երկրի ղեկավարության հետ, անմիջականորեն մասնակցելու այն բարեփոխումներին, որոնք իրականացնում է կառավարությունը:
«Հավաստիացնում եմ, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք, որովհետև ցանկացած բարեփոխում կարող է հաջողության հասնել, եթե այդ բարեփոխումները ստանում են մեր ժողովրդի աջակցությունը: Գաղտնիք չէ, որ աղքատության խնդիր ունեցող երկրում կառավարությանը քննադատելը շատ հեշտ է: Բայց միևնույն ժամանակ, լինելով պատասխանատու քաղաքական գործիչներ, մենք պետք է հասկանանք, որ դրական արդյունքների կարող ենք հասնել միայն համախմբված աշխատանքի շնորհիվ: Բազմաթիվ քաղաքական շահարկումներ կան այսօր և շատ հաճախ մեր քաղաքացիները, չունենալով օբյեկտիվ տեղեկատվություն, չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե որոնք են այն ռազմավարական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում, որն է այն ճանապարհը, որ մեզ տանելու է դեպի զարգացում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին, որոնք օգնելու են իշխանություններին` երկրի զարգացմանն ուղված գաղափարները տարածել հանրության շրջանում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ