Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 1 օգոստոսի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը և տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն հիմքերից մեկը:
Հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման պաշտոնական այցելությունները Լեռնային Ղարաբաղ հնարավորություն են տալիս ճշգրտել երկկողմ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ըստ նրա` ղարաբաղյան իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ առաջին հերթին անդրադարձ է կատարվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, նրանց կատարմանը, այնուհետև ռազմավարական ծրագրերին` ապագա համագործակցության և ԼՂ-ի տնտեսության զարգացման հեռանկարային հնարավորություններին:
Վարչապետի խոսքով` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քնարկվել են սոցիալ-տնտեսական խնդիրներ: «Այս տեսակետից չափազանց կարևոր եմ համարում նման հանդիպումները, քանի որ կարողանում ենք հստակեցնել ամեն ինչ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի փայտավերամշակաման գործարան` բրիկետների արտադրամաս, որտեղ կազմակերպվում է բիովառելիքի արտադրություն:
Անդարադառնալով այս ծրագրին` կառավարության ղեկավարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի տնտեսական համակարգը ձեռք է բերում կայունություն, որովհետև տարբեր իրավիճակներում տնտեսական համակարգը պետք է կարողանա ապահովել իր կայուն զարգացումը: Այդ տեսակետից այս ծրագիրը ես համարում եմ խիստ հեռանկարային, առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից: Երկրորդ` այս ծրագիրն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, որովհետև նպաստում է տնտեսական զարգացմանը, տեղական հումքի օգտագործմանը, ստեղծում նոր աշխատատեղեր: Բացի այդ, ծրագիրը նպաստելու է, որպեսզի անտառային տնտեսությունն արդյունավետ ձևով կառավարվի, և այդ տեսակետից էլ կարծում եմ, որ այն ճիշտ ընտրված ծրագիր է: Երրորդ` այն ունի ակնհայտ տնտեսական ազդեցություն, որովհետև էներգետիկայի ոլորտում ծախսատարությունը կնվազի առնվազն 30 տոկոսով, ինչը նշանակում է, որ արտադրողականությունը և արդյունավետությունը կարող են աճել, որի արդյունքում, բնականաբար, կունենանք նաև բյուջետային լուրջ ազդեցություն: Այս բոլոր երեք համադրումներն իրար հետ թույլ է տալիս մեզ գնահատել, որ այս ծրագիրն արդյունավետ և կարևոր է Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ամենակարևոր խնդիրներից մեկը` գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության և այդ համատեքստում` նաև անասնապահության զարգացման հարցը: «Մենք ներկայացրել ենք այն փորձը, որ այսօր Հայաստանում առկա է: Մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ 55 համայնքներում անասնապահական ծրագրեր ենք իրականացնում, ներդրվում են արոտավայրերի արդյունավետ կառավարման սխեմաներ, և այդ փորձը, կարծում եմ, կարող է հետաքրքրիր լինել ԼՂ-ի համար: Մյուս կողմից` մեզ համար ևս չափազանց կարևոր է ԼՂ-ի փորձը, մասնավորապես, գյուղտեխնիկայի համալրման և շահագործման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով ԼՂ-ի տնտեսական իրավիճակին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում Արցախի տնտեսությունն ունենալու է կայուն զարգացման տեմպեր: «Նախորդ տարիների ընթացքում էլ արձանագրված աճի տեմպերը բավական տպավորիչ են: Կուտակված պոտենցիալը ևս ցույց է տալիս, որ կայուն զարգացում է լինելու տնտեսական համակարգում և՛ այս, և՛ ապագա երեք տարիների ընթացքում», - ասել է վարչապետը:
Նշենք, որ այսօր վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արդարադատության և գյուղատնտեսության նախարարներ Հրայր Թովմասյանը և Սերգո Կարապետյանը, այցելել է Ասկերանի շրջան: Վարչապետը եղել է Ավետարանոց գյուղի փայտավերամշակման, բրիկետների և վառարանների արտադրամասերում, ապա` «Արցախ ֆրուտ» պահածոների գործարանում: Տիգրան Սարգսյանն այցելել է ձեռնարկություններ` ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին: Կառավարության ղեկավարը եղել է նաև Խնապատի տոհմային կայանում:

 

 

 

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ