Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 հուլիսի 2011

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրները` վարչապետի գլխավորած խորհրդի ուշադրության կենտրոնում





Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեզ համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն: Հայաստանի Հանրապետության կառավարության համար փոքր և միջին բիզնեսի զարգացումը մշտապես դիտարկվել է որպես գերակա խնդիր: Այս 3 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Գաղտնիք չէ, որ հենց միջին խավն է, որ հանդիսանում է ցանկացած հասարակության կարևորագույն շարժիչ ուժը: Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում իրենց տնտեսական ապագայի համար, ինքնուրույնաբար կայացնում են տնտեսական որոշումներ և հանդիսանում են պատասխանատու քաղաքացի երկրի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը եղել է և մնում է միջին խավը: Քաղաքացիական հասարակության ձևավորման տեսակետից նույնպես մենք գտնում ենք, որ առանց փոքր և միջին բիզնեսի հնարավոր չէ ունենալ լուրջ հաջողություններ: Չնայած այն միջոցառումների, որ իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և համագործակցության այս ձևաչափը, որ մենք ստեղծում ենք, հնարավորություն է տալու մեզ մշտապես լինելով երկխոսության մեջ, ժամանակին բացահայտել խնդիրները և գտնել լուծումներ այդ խնդիրներին, ընդ որում, այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի լինեն նաև փոքր և միջին բիզնեսի համար: Մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք աշխատանքների օրակարգ, մշտապես այդ օրակարգը պետք է թարմացվի առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Մի կողմից` մենք պետք է հստակ պատկերացնենք այն ռազմավարությունը, որն ընկած է լինելու մեր քաղաքականության ներքո և այդ ռազմավարությունը պետք է անպայման ձեզ հետ համաձայնեցված լինի, հասկանալի: Մյուս կողմից` այդ ռազմավարությունն իրականացնելու ընթացքում մենք պետք է կարողանանք օպերատիվ հարցեր քննարկել ձեզ հետ, և այդ օպերատիվ հարցերը մեզ հնարավորություն են տալու պատկերացնել, թե իրական իրավիճակն ինչպիսին է և ինչ հոգսերով են ապրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Համագործակցության այսպիսի ձևաչափեր` խորհուրդներ, մենք ունենք մի քանի ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես-միջավայրի բարելավման և այլն, և այսպիսի ձևաչափերն իրենց արդարացնում են: Այն հանգամանքը, որ խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հնարավորություն է տալիս որոշ խնդիրներ լուծելու համար օպերատիվ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խմբեր, տալ հստակ հանձնարարականներ, այդ միջգերատեսչական աշխատանքային խմբերում ընդգրկել նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի լուծումները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն բոլորի շահերը:
Հաշվի առնելով, որ այս դրական փորձն առկա է, համոզված եմ, որ նաև մեր նորաստեղծ` փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերով զբաղվող խորհուրդը դրական արդյունքներ կտա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են ոչ պետական հատվածը, որ համաձայնվել են ընդգրկվել խորհրդի կազմի մեջ և մեզ հետ միասին կատարել այս չափազանց կարևոր և պատասխանատու առաքելությունը»,
- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:
Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից:
Ամփոփելով խորհրդի առաջին նիստի աշխատանքները` վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է խորհրդի անդամների ակտիվ աշխատանքը: «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր քննարկումներն այս ձևաչափով չսահմանափակվեն: Մեր քննարկումների ոգին և տրամաբանությունը դուք պետք է փոխանցեք ձեր կազմակերպությունների անդամներին, շահագրգիռ այլ մարմիներին, քանի որ լրջագույն խնդիր է տեղեկատվության ներկայացումը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդիկ տեղեկացված չեն այս կամ այն նորմի, օրենքի վերաբերյալ: Ուստի խորհուրդը լինելու է այն խողովակը, որի միջոցով շահագրգիռ մարմիններն ու անձինք տեղյակ կպահվեն նորմատիվային և այլ փոխությունների մասին»,- դիմելով ներկաներին` ասել է վարչապետը:
Նշենք, որ նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ