Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Մարկ Դանզոնին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ԱՀԿ անդամ, այդ կազմակերպության գործունեությունը մեր երկրում: Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ԱՀԿ-ն իրականացրել է միջնաժամկետ ծրագրեր, որոնք հետագայում վերածվել են երկարամյա համագործակցության համաձայնագրերի: Կառավարության ղեկավարն ընդգծել է հատկապես մեր երկրի անկախության առաջին տարիներին ԱՀԿ-ի աջակցությունը առողջապահության քաղաքականության ազգային ծրագրի մշակման, այդ ոլորտի բարեփոխումների, այնուհետ նաև շրջակա միջավայրի ու առողջապահության, վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և դրանց դեմ պայքարի ծրագրերը: Նշելով, որ Հայաստանն այժմ նպատակային և հետևողական քայլեր է ձեռնարկում իրագործելու արդեն իսկ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով իր առջև դրված խնդիրները, վարչապետն ավելացրել է, որ այդ ծրագրում մեծ տեղ է վերապահված նաև առողջապահության ոլորտին: Վարչապետը ողջունել է ԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստի անցկացումը մեր երկրում և հաջողություններ մաղթել նիստի աշխատանքներին: Հանձնաժողովի նիստի անցկացումը Հայաստանում, ԱՀԿ Եվրոպական գրասենյակի տնօրենը պատմական իրադարձություն է որակել, դա բացատրելով ոչ միայն այն փաստով, որ նման նիստ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, այլ նաև այն պատճառով, որ նորանկախ երկրներում ևս սա, ըստ պրն Դանզոնի, հանձնաժողովի առաջին նիստն է: Այս հանգամանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը պայմանավորել է նաև Հայաստանի հետ իր ներկայացրած կազմակերպության սերտ հարաբերություններով ու հաջողությամբ զարգացող համագործակցությամբ: Նշելով, որ մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են անդամ երկրներից միայն 9 երկրի ներկայացուցիչներ, պարոն Մարկ Դանզոն գոհունակությամբ է ընդգծել այդ թվում Հայաստանի ներկայացուցչի՝ Արա Բաբլոյանի ընդգրկվելը հանձնաժողովում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ պարոն Բաբլոյանի մասնագիտական և կազմակերպչական ունակությունները, որին Հայաստանում քաջածանոթ են, կնպաստեն նաև ԱՀԿ մշտական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ