Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հուլիսի 2011

Միգրացիոն բացասական հաշվեկշիռը նվազեցնելու նպատակով կառավարությունը կիրականացնի համապատասխան ծրագրեր




Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Օշականի դպրեվանքում հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արտագաղթի թեմայով մի խումբ մտավորականների մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից: Սա նաև մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաև, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի: «Սա օբյեկտիվ և հասկանալի է՝ պայմանավորված երկրի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով, երբ երկրում կտրուկ կրճատվում էին աշխատատեղերը, ինչի արդյունքում մեր քաղաքացիները ստիպված լքում էին հայրենիքը՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար: 1996-97 թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսվեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006 թթ-ին այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում», - ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն ակնառու է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի պարագայում, քանի որ 2009 թ. մեր երկիրը գրեթե չի ունեցել այդ նպատակով մեկնողներ: «Սա կապված էր Ռուսաստանում աշխատանքի բացակայության հետ: 2010 թ. ՌԴ-ում իրավիճակի բարելավման հետևանքով կրկին վերսկսվել են նման հոսքերը, կտրուկ ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ այս առումով վերականգնվել է 2007 թ. ցուցանիշը», - նշել է վարչապետը:
Ըստ նրա՝ վիճակագրության հետ աշխատելիս պետք է զգուշավոր լինել և հաշվի առնել արտագնա սեզոնային աշխատանքի մեկնելու երեույթը: «Վերը նշված դինամիկան որոշակի թյուրիմացության մեջ է գցել նաև որոշ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ահազանգում են, թե այս տարի արտառոց արտագաղթ է տեղի ունենում: Սակայն միգրացիոն ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դինամիկ երևույթները կապված չեն հայրենիքը մշտապես լքողների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է ժամանակավոր աշխատանքի մեկնողների՝ 2007-2008 թվականների ցուցանիշի վերականգնման հետ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե խոսքը գնա տարեկան մեր երկիրը լքող 2500-3000 մարդու մասին՝ այս երևույթը մեզ մտահոգող լրջագույն խնդիրը կրկին կհանդիսանա», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունը 2010-ի դեկտեմբերին հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, որտեղ հստակ ֆիքսվել են կառավարության թիրախները և նպատակները: «Առաջին հերթին միգրացիոն քաղաքականությունը պետք է ծառայի ազգագրական և ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Մենք պետք է կարողանանք կասեցնել միգրացիոն բացասական սալդոն և հասնենք դրական ցուցանիշների: Այդ նպատակին է միտված նաև Սփյուռքի նախարարության ձևավորումը, որը մշակել է մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է՝ ամրապնդել սփյուռքահայության հետ կապը, ստեղծել աշխատատեղեր և համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ժամանել Հայաստան: Այդ նպատակով կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել հայրենադարձության վերաբերյալ օրենք, որով պետությունն ստանձնելու է պարտավորութուններ՝ մեր հայրենակիցների նկատմամբ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նրանց ադապտացումը մեր երկրի պայմաններին լինի հնարավորին չափ հեշտ և կարճ ժամկետում», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով սահմանամերձ շրջաններին՝ վարչապետը նշել է, որ դրանք ևս կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ տեսանկյունից տարածքային համաչափ զարգացումը ծրագրային գերակա ուղղություններից է: «Ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տանք ոչ թե Երևանին, խոշոր քաղաքներին, այլ համայնքներին: Բանկերը ցածր տոկոսադրույքներով՝ արտոնյալ պայմաններով և պետության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկեր պետք է տրամադրեն առաջին հերթին անապահով համայնքներին», - ասել է վարչապետը:
Խոսելով ծնելիության խթանման վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ վերջին 5 տարիների ընթացքում այս բնագավառում պետության կողմից իրականացվել են լրջագույն ծրագրեր: ՙԾննդօգնությունը Հայաստանում դարձել է անվճար, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Մենք այստեղ ունենք լրջագույն հաջողություն, որն արձանագրել են հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերը գնահատող միջազգային կազմակերպությունները: Ավելացվել են նաև երեխաներին հատկացվող նպաստները՝ նույնիսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ», - նշել է վարչապետը:
Գրողները վարչապետին են դիմել հանրապետությունում գրախանութների թվի նվազման, ժամանակակից հայ գրականության շուրջ առկա խնդիրների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը կարևորել է դրանց լուծմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մշտապես ընթերցել գրականություն՝ սեփական ինտելեկտը և գիտելիքները բարձրացնելու նպատակով:
Նշենք, որ «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով անցկացված հեռուստամարաթոնին աջակցելու համար Տիգրան Սարգսյանը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից ստացել է «Գրական բարերար»-ի դիպլոմ:

 


 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ