Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 նոյեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և պարենի կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային համակարգող, FAO-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար տիկին Մարիա Կադլեչիկովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով 1993թ-ին FAO-ի լիիրավ անդամ դառնալուց հետո անցած տասնամյակում միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության հետ մեր երկրի համագործակցության մակարդակը, վարչապետը նշել է, որ հանրապետությունում ընթացող ագրարային բարեփոխումների պայմաններում FAO-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել մշակելու և հաջողությամբ իրականացնելու տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր: Նա առանձնացրել է, մասնավորապես, «Ոռոգման համակարգերի վերականգնման», «Անտառների վերականգնման», «Սահմանամերձ գյուղերի զարգացման», «Սննդամթերքի որակի վերահսկման ուժեղացման» և այլ ծրագրերը, որոնց ֆինանսավորումն ապահովվել է FAO-ի միջնորդությամբ: Անդրանիկ Մարգարյանը հատկապես ընդգծել է FAO-ի դերը Հայաստանում 2000թ. երաշտի հետևանքների վերացման գործում, որի շնորհիվ հնարավոր է եղել հանրապետություն ներկրել զգալի քանակությամբ սերմանյութ: Վարչապետը շնորհավորել է հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երևանյան գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեին և Մարիա Կադլեչիկովային մեր երկրում FAO-ի ներկայացուցչության ստեղծման կապակցությամբ, որը, ըստ նրա, հնարավորություն կտա ավելի գործնական և արդյունավետ դարձնելու այդ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը: Գրասենյակի առաջիկա գործունեության մեջ նա կարևորել է, մասնավորապես, 2004թ-ից նախատեսվող գյուղատնտեսության բնագավառում տեղեկատվության և հաղորդակցության զարգացմանն ուղղված քառամյա ծրագրի մշակումը, մորեխների և մկնանման կրծողների դեմ զանգվածային պայքար կազմակերպելու նպատակով եկող տարի FAO-ի կողմից իրականացվելիք հրատապ օգնության ծրագրերը, որոնք կնպաստեն ոչ միայն գյուղտնտեսական հողերի և մշակաբույսերի, այլ նաև անտառների պահպանմանը: ՀՀ-ում FAO-ի ներկայացուցչության ղեկավար Մարիա Կադլեչիկովան ևս հավաստել է մեր երկրի հետ գործակցությունը շարունակելու կազմակերպության գլխավոր տնօրինության պատրաստակամությունը: Նա նշել է, որ Հայաստանը Կենտրոնական և Արևելյան տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ ստեղծվել է FAO-ի ներկայացուցչություն: Դա, նրա խոսքերով, պայմանավորված է նրանով, որ Եվրամիության ընդլայնման շրջանակներում FAO-ն մեծ ուշադրություն է հատկացնում Հայաստանին, որը հնարավորություն ունի դառնալու նշված տարածաշրջանում միջազգային այդ կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերը համակարգող երկիր: Նշելով, որ այսօր արդեն ՀԲ-ի և Զարգացման ևրոպական բանկի հետ համատեղ FAO-ն Հայաստանում իրականացրել և իրականացնում է շուրջ 18 ծրագրեր, Մարիա Կադլեչիկովան հույս է հայտնել, որ իր ղեկավարած նորաստեղծ երևանյան գրասենյակին կհաջողվի առաջիկայում ևս արդյունավետորեն իրականացնելու Հայաստանի կառավարության կողմից ներկայացվող բոլոր ծրագրերը: Մեկ անգամ ևս բարձր գնահատելով FAO-ի հետ Հայաստանի տասնամյա համագործակցությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ միջազգային այդ կազմակերպության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերն համահունչ են Հայաստանի կառավարության կողմից ընդունված Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի խնդիրներին ու նպատակներին: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել FAO-ի երևանյան գրասենյակին և նրա ղեկավարին Հայաստանի հետ համագործակցությանն ուղղված հետագա գործունեության մեջ:
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ