Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հուլիսի 2011

Շարունակվում է պետական կառավարման մարմինների հաշվետվությունների քննարկումը





Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:
Քննարկումից առաջ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անդրադարձ է արվելու գերակա խնդիրներին` նպատակ ունենալով բացահայտել 2011 թ. միջոցառումների ծրագրի ռիսկերը և գնահատել, թե նախարարությունների աշխատակազմերի կողմից ինչպես է վերահսկվում վարչությունների գործունեությունը:
Օրվա առաջին կեսին իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության ղեկավարներն ու ֆինանսների նախարարը: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարվա առաջին 6 ամսում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին:
Մասնավորապես, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը զեկուցել է նախարարության 2011 թ. գերակա խնդիրների կատարման ընթացքի մասին: Նա մանրամասներ է ներկայացրել համայնքային բյուջեների եկամտային մասի ավելացման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մոնիտորինգի իրականացման, Հայաստանում տեղական ինքնակառավարման օրենսդրական բազայի և տեղական մակարդակում հանրային կառավարման արդյունավետության բարելավման, հաստատված տարածքային զարգացման հայեցակարգից բխող և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացման հարցերի վերաբերյալ: Քննարկվել է նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնահերթ ծրագրերի կատարողականը, որոնց թվում են հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավումը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը, կայուն և հուսալի ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացումը` նախորդ տարվա նկատմամբ առնվազն մեկ ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը, ինչպես նաև խմելու և ոռոգման ոլորտներում շուրջ 500 կմ ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման աշխատանքների իրականացումը, այդ թվում` Աբովյան, Նոյեմբերյան, Չարենցավան, Ագարակ, Արթիկ, Վանաձոր, Մարալիկ քաղաքներում ջրամատակարարման համակարգերի վերականգնումն ու ջրամատակարարման բարելավումը, ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակությունը և Մարմարիկի ջրամբարի շահագործման հանձնումը:
Իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրների կատարողականի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Դրանք են` պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակումը, այդ թվում` բոլոր գերատեսչությունների կողմից ծրագրային բյուջետավորման ձևաչափով 2012 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացումը` ծրագրային նոր կառուցվածքի և նոր դասիչների համակարգին համապատասխան, մեթոդական ցուցումներին համապատասխան փորձարարական 3 գերատեսչությունների կողմից ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը 1-ական բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ներկայացումը, պետական պարտքի գրանցման և հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը, շշալցված և փաթեթավորված որոշ ապրանքների շրջանառության ծավալների հաշվառման համակարգի օրենսդրական (իրավական) դաշտի ապահովումն ու Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը», (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը:
Հաջորդիվ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների և աշխատանքների ֆինանսական կատարողականներին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին:

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ