Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 հուլիսի 2011

2011 թ. առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 5 նախարարություն





Այսօր ՀՀ կառավարությունում օրվա երկրորդ կեսին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:
Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետ Սարգսյանը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2011թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերին և տարվա կտրվածքով գնահատականներին` գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման գործում ռիսկերի առկայության առումով:
2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Նրանք ներկայացրել են ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Մասնավորապես, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը զեկուցել է 2011 թ. գերակա խնդիրների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարարության 2011 թ. գերակա խնդիրներն են` 2011թ. համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում, առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսավորման կարգի հաստատում և ներդրում, երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի մշակում և իրականացում, շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրում:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել 2011 թ. գերակա խնդիրների իրականացման վերաբերյալ, որոնք են` բնակարանային ապահովումը` աղետի գոտու բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով, քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործումը և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը, ՀՀ տարածական պլանավորման համակարգի բարեփոխումը և քաղաքաշինության ոլորտում համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրագործումը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն անդրադարձել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների և Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 1-ին, 2-րդ և 3-րդ Տրանշերի շինարարական աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման, ինչպես նաև փոստի կառավարման նոր մոդելի ներդրման նպատակով իրականացված միջոցառումներին:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծման, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման հարցերի մասին զեկուցումով հանդես է եկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով իր ղեկավարած նախարարության գերակայությունների մասին, ներկայացրել է էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծման և վերազինման, տարածաշրջանային ինտեգրացման և էլեկտրաէնեգետիկական համակարգի տեխնիկական վերազինման, ատոմային էնեգետիկայի զարգացման, ինչպես նաև Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի և նավթամթերքների տերմինալի կառուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Հաշվետվությունները լսելուց և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների և աշխատանքների ֆինանսական կատարողականներին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Նախարարները զեկուցել են տրված հանձնարարականների ժամանակին չկատարման և հետաձգումների պատճառների մասին: Կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով չկատարված միջոցառումների վրա` վարչապետը հանձնարարել է դրանք ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ