Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ: Ընդգծելով, որ չնայած հաճախակի փոխայցելությունների ընթացքում ձևավորված սերտ համագործակցությանը, այդուհանդերձ, ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ է նման ներկայացուցչական կազմով ժամանում Հայաստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանությունների բավականին արդյունավետ փոխգործակցությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ նաև երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների համար: Անդրանիկ Մարգարյանը խոսել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, տարբեր ոլորտներում նախարարությունների արդյունավետ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Հայաստանի խորհրդարանում իր գլխավորած պատվիրակության ունցած հանդիպումների մասին՝ իր հերթին կարևորելով միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը: Զրուցակիցները կարևորել են տնտեսական դաշտում Հայաստանի և ԼՂՀ-ի օրենսդրության համապատասխանեցումը միմյանց: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է նաև ծրագրավորված աշխատանքի անհրաժեշտությունը, ԼՂՀ-ում, Հայաստանի օրինակով, միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարբեր ոլորտներում որոշակի ծրագրերի ընդունումը: Այդ ամենում Անդրանիկ Մարգարյանը մեծապես կարևորել է խորհրդարանի դերն ու աջակցությունը կառավարությանը: ՀՀ վարչապետն ու ԼՂՀ ԱԺ նախագահը անդրադարձել են նաև իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության բարձրացման անհրաժեշտությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ