Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 16 հուլիսի 2011

Վարչապետն այցելել է Շիրակի մարզ





Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում այսօր եղել է Նոր կյանք և Արևշատ գյուղերում, ծանոթացել տեղի դպրոցների վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Լինսի հիմնադրամի` «Դպրոցաշինություն» ծրագրի միջոցներով:
Արևշատ և Նոր Կյանք գյուղերի դպրոցների վերանորոգման աշխատանքները սկսվել են 2010 թվականի հունիսից, որոնք նախատեսվում են ավարտել, համապատասխանաբար, 2011-ի սեպտեմբերին և հոկտեմբերին:
Դպրոցներում կներդրվեն կաթսայատներ, լոկալ ջեռուցման ցանց, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ու ժամացուցային համակարգեր: Ուսումնական հաստատություններում կտեղադրվեն նաև նոր սարքավորումներ և գույք, կկառուցվեն արտաքին մարզական և հանդիսությունների հրապարակներ, կներդրվի արտաքին լուսավորություն, կբարեկարգվեն և կկանաչապատվեն դպրոցներին հարակից տարածքները, կստեղծվեն հանգստի գոտիներ, որոնցից կարող են օգտվել նաև համայնքների բնակիչները:
Վերակառուցումից հետո երկու գյուղերի դպրոցներ հնարավորություն կունենան հաճախել 360-ական աշակերտներ, Արևշատի` 320-ի և Նոր Կյանքի` 200-ի աշակերտի փոխարեն:
Արևշատ գյուղի դպրոցի շինաշխատանքների արժեքը կազմում է 639 մլն 768 հազար դրամ, իսկ Նոր կյանք գյուղինը` 793 մլն 615 հազար:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Արթիկ, որտեղ ծանոթացել է Շահումյան փողոցի և թիվ 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին: 1,6 կմ երկարությամբ փողոցի շինաշխատանքներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներով, որի արժեքն է 159.44 մլն դրամ: Արթիկի Շահումյան փողոցը հանդիսանում է «Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային Ճանապարհի տարանցիկ հատված: Փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսին և նախատեսվում է, որ կավարտվեն նոյեմեբրի վերջին: Ներկայում իրականացվել է փողոցի հիմնանորոգման աշխատանքների 40 տոկոսը:
Քաղաքի թիվ 7 դպրոցում, որն ունի 380 աշակերտ, սակայն հնարավորություն ունի ընդունելու 480 աշակերտի, հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսին և նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Շինաշխատանքների իրականացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 12.9 մլն դրամ: Ներկայում իրականացվել է դպրոցի շինաշխատանքների 60 տոկոսը:
Տիգրան Սարգսյանը, ով նաև Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է կուսակցության Արթիկի գրասենյակ, ինչից հետո քաղաքի Մշակույթի տանը շուրջ 170 արթիկցիների հանձնել կուսակցական անդամատոմսեր:
Վարչապետը, շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անդամներին, նշել է, որ ՀՀԿ-ն իր ուսերի վրա է կրում մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների պատասխանատվությունը: «Մենք ձեզ հետ միասին արժանապատվորեն ենք կրում այդ հանձնառությունը և այն խնդիրները, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև: Չափազանց կարևոր է, որ մենք այդ աշխատանքը կատարենք ազնիվ, նվիրումով, քանի որ միայն այդ պարագայում ժողովուրդը մեզ կվստահի, կտեսնի, որ մենք իսկապես փորձում ենք բոլոր ջանքերը գործադրել այդ խնդիրները լուծելու համար»,- նշել է վարչապետը:
Ըստ Տիգրան Սարգսյանի` թիվ մեկ խնդիրը, որ այսօր ծառացած է մարզերի առջև, աշխատատեղերի հարցն է: «Մեր բոլոր այցերի ժամանակ մարզեր մշտապես բարձրացվում է մարդկանց աշխատատեղերով ապահովելու հարցը, և դա կառավարության առջև կանգնած համար մեկ խնդիրն է»
,- ընդգծել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ մարզերի բնակիչներին մտահոգող երկրորդ խնդիրը միջհամայնքային ճանապարհների հարցն է, իսկ երրորդը' դպրոցաշինությունը, քանի որ ներկայում Հայաստանում առկա են շուրջ 500 դպրոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն: «Այս հարցը նույնպես համարվում է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` նման հանդիպումները բնակչության հետ ոգևորիչ են և ցույց են տալիս, որ երկրում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են ՀՀԿ-ի հետ մեկտեղ համախմբված ջանքերով լուծել դրանք:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ